
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան

Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 20:40-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Սարագյուղ գյուղում ավտոմեքենա է արգելափակվել մոտակա հանդամասում. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան (12 ուղևոր):