
Մանվել Գրիգորյանն Էջմիածնի քաղաքապետի ընտրություններից հետո ազատ կարձակվի՞. «Ժողովուրդ»

««Ժողովուրդ» թերթի տեղեկություններով` «Հանրապետական» խմբակցության պատգամավորներն առիթը բաց չեն թողնում իշխանությունների հետ հանդիպումների ժամանակ բարձրաձայնել կալանավորված Մանվել Գրիգորյանին ազատ արձակելու հարցը` ընդգծելով նրա հիվանդությունները եւ ծայրահեղ վատ վիճակը:
Սակայն իշխանություններից ստացել են մեկ պատասխան` մինչեւ Էջմիածնի քաղաքապետի արտահերթ ընտրությունները նրան բաց չեն թողնի:
Ընդգծենք, որ սա ավելի շահեկան է հենց Մանվել Գրիգորյանի համար, քանի որ էջմիածնեցիները հրապարակված տեսանյութից հետո ուղղակի զայրացած էին եւ ոչինչ չէին ների»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: