
Երևանի ավագանու ընտրություններին արձանագրված առերևույթ ընտրախախտումների 30 դեպքով քրեական գործի հարուցումը մերժվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում և Երևան քաղաքի վարչական շրջանների քննչական բաժիններում սեպտեմբերի 23-ին Երևան քաղաքի ավագանու արտահերթ ընտրությունների ընթացքում և դրան հաջորդած օրերի ընթացքում արձանագրվել է 30 դեպք, որոնք առերևույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ:
Արձանագրված 30 դեպքերի վերաբերյալ որոշումներ են կայացվել՝ քրեական գործ հարուցելը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի հիմքերով մերժելու մասին:
Առերևույթ ընտրական խախտումներ պարունակող 30 դեպքերից 19-ը վերաբերել է մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելուն, իսկ 11-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելուն:
30 դեպքերից.
– 4-ով նյութերը նախապատրաստվել են Երևան քաղաքի քննչական վարչությունում,
– 7-ով՝ Մալաթիա-Սեբաստիա
– 4-ով՝ Էրեբունի և Նուբարաշեն
– 3-ով՝ Արաբկիր
-7-ով՝ Ավան և Նոր Նորք
-3-ով՝Քանաքեռ Զեյթուն
-2-ով՝ Կենտրոն և Ներք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժիններում: