Բաժիններ՝

Քեմալականները պատասխանում են Ինոնյուի լուսանկարը հրապարակած Էրդողանին

Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից հրապարակած Թուրքիայի երկրորդ նախագահ Իսմեթ Ինոնյուի լուսանկարը մեծ աղմուկ է բարձրացրել։ Էրդողանի խոսքերով՝ այդ լուսանկարում Ինոնյուն Թուրքիայի դրոշի փոխարեն ձեռքում պահում է ԱՄՆ-ի դրոշը։ Մինչդեռ իրականում այդ լուսանկարում Ինոնյուի ձեռքին եղել է նաև Թուրքիայի դրոշը, պարզապես  այն չի երևացել։

Թուրքիայի քեմալական, ըմդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ-CHP)  կուսակցության փոխնախագահ Վելի Աղբաբան  Ինոնյուի մեկ այլ լուսանկար է հրապարակել, որով պատասխան է տվել Էրդողանին։ Այդ լուսանկարում  Ինոնյուն իր ձեռքում պահել է Թուրքիայի դրոշը։

Ընդդիմադիր կուսակցության փոխնախագահը Twitter-ում արած գրառման մեջ նշել է.

«Շատ ցավալի է, որ համաշխարհային քաղաքական պատմության մեջ իր իշխանությունը ժողովրդավարական ճանապարհով փոխանցած, միակուսակցական համակարգից բազմակուսակցական համակարգի անցումն անձամբ իրականացրած Իսմեթ փաշային վարկաբեկում են։ Եվ վարկաբեկում են նախագահական համակարգի երազանքներով խորհրդարանական ժողովրդավարությունը ոչնչացնել ցանկացողները»։

Gazikent

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031