Հոկտեմբերի 19-ին Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Հայաստանում Կորեայի Հանրապետության դեսպան (նստավայրը՝ Մոսկվա) Ու Յուն-Գընին:
ՀՀ ազգային ժողովի «Ելք» խմբակցության անդամ Հովիկ Աղազարյանն ընտրվեց Գազի և էլեկտրաէներգիայի հարցերով ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահի տեղակալ: Աղազարյանն ընտրվեց քննիչ հանձնաժողովի հերթական նիստում:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այսօր այցելել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանություն:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը գտնվում է Սյունիքի մարզում, այս այցի մասին Ն. Փաշինյանը հայտարարել էր դեռևս երեկ՝ նշելով, որ մեկնում է Կապան աշխատանքային քննարկումներ ունենալու և մասնակցելու քաղաքապետի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Նարեկ Բաբայանի նախընտրական հավաքին։
Մամուլում տեղեկություններ հրապարակվեցին այն մասին, որ արտախորհրդարանական ուժերի հետ կոնսոլիդացիայի մտադրություն ունեցող Գագիկ Ծառուկյանի թիմում հակված են «Սասնա ծռերի» հետ համատեղ մասնակցել ընտրություններին։
Վրաստանը ներկա փուլում պատրաստ չէ անդամակցելու Եվրամիությանը կազմակերպության չափորոշիչներին չհամապատասխանելու պատճառով:
Ղրիմի բնակիչները հոկտեմբերի 19-ին հրաժեշտ են տվել Կերչի պոլիտեխնիկական քոլեջում տեղի ունեցած ողբերգության 17 զոհերի, եւս մի քանիսին հողին կհանձնեն հայրենիքում՝ Ղրիմի թերակղզու սահմաններից դուրս:
«Տարօրինակ է, որ «Սասնա ծռերը» խոսում են իրենց ազգայնական լինելու մասին, բայց ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հայտարարությանը չեն արձագանքում»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը։
«Եթե քաղաքական մեծամասնության մանդատների թիվը կենտ է, ապա նրա մանդատների թիվը 2/3-ից պակաս է, եթե զույգ է, ապա 2/3-ն ունի, և դա սահմանագիծն է: Կայուն մեծամասնությունը 50%-ը չի, 54%-ն է: Մենք չենք խոսում կայուն 2/3-ի մասին, մենք խոսում ենք սահմանագծի մասին, որ կարող է երկխոսությունների, քաղաքական կամքի վրա օրինական ազդելու միջոցով հասնել դրան, որ ընդունվի»:
Հոկտեմբերի 19-ին, ժամը 01.50-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Դոհա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 1967 թ. ծնված Վարդան Ա.-ն:
Վրաստանի իշխանությունները որոշել են դիմել Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ)՝ խնդրելով մասնագետներ ուղարկել Թբիլիսիի մերձակա Ռիչարդ Լուգարի անվան Վրաստանի հանրային առողջության հետազոտական կենտրոն եւ ուսումնասիրել դրա աշխատանքը:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարություն է տարածել.
«Պառլամենտական ընտրություններն այն ընտրություններն են, որոնք Եվրոպական դատարանում ենթակա են բողոքարկման»,- այսօր ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների հարցերի մշտական հանձնաժողովում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթի քննարկման ժամանակ հայտարարեց հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը:
Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզում է (ուղիղ)
Թուրքական «TRT Haber» հեռուստաալիքի հաղորդավար Ֆուաթ Քոզլուքլուն ուղիղ եթերում իր ավագ ընկեր, հանրահայտ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերի մահվան լուրը էկրանի վազող տողով տեսնելուց հետո չի կարողացել զսպել հուզմունքը:
Հոկտեմբերի 18-ին, ժամը 01.30-ին, «ՎԱԶ-2170» մակնիշի ավտոմեքենան Երևանի Հալաբյան փողոցում բախվել է երկաթե հենասյանը. երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Իզմիրլյան» հիմնադրամի փոխնախագահ Գրեգ Ջերեջյանին:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է ԱՊՀ մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած պատվիրակությունների ղեկավարներին:
Համաներումը լինելու է շատ մեծ և զուտ մարդասիրական բնույթ է կրում: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյանլյանը՝ անդրադառնալով առաջիկայում սպասվող համաներման խնդրին:
Արհեստական սահմանափակումներից զերծ ազատ առեւտուրը առավելություններ է ստեղծում բոլոր կողմերի համար. բանավեճերը պետք է անցկացնել դրա հաշվառմամբ:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշանակումներ կատարելու մասին որոշումներ է ստորագրել:
Այսօր ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը ներկայացրեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթը:
Այսօր վաղ առավոտից Ալավերդիի պղնձաձուլարանի աշխատակիցները փակել են Ալավերդի-Վանաձոր ճանապարհը և պահանջում են աշխատանք։
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու վերաբերյալ որոշում դեռ չունի:
ՔՊ անդամ Վահագն Հովակիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երևանի քաղաքապետի տեղակալ չեմ նշանակվելու։ Ավելին, դեռևս հոկտեմբերի 17-ին ավագանու անդամի մանդատից հրաժարվելու դիմում եմ ներկայացրել։
ՀՀԿ-ն դեռևս որոշում չի կայացրել, երբ որոշում կայացվի, կներկայացնենք, առավել ևս՝ որևէ ցուցակ չի հաստատվել ու քննարկվել ո՛չ առաջին, ո՛չ երկրորդ, ո՛չ երրորդ, ոչ էլ չորրորդ ու հինգերորդ տեղերի համար։
Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը ցավակցական խոսք է հղել Կերչի քոլեջում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ:
Հիմնական և ավագ դպրոցների աշակերտները հայոց լեզու և գրականություն առարկաներից ավարտական քննությունները կհանձնեն ոչ թե դպրոցում, այլ քննական կենտրոններում:
ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի MH-60 ուղղաթիռը հոկտեմբերի 19-ին ընկել է Ronald Reagan ավիակրի տախտակամածի վրա, որն այժմ գտնվում է Ֆիլիպինյան ծովում, կան տուժածներ:
Ալ. Մյասնիկյանի արձանի հետնամասում գտնվող, Երևանի 2800-ամյակին նվիրված այգում շինարարական աշխատանքները մեծ թափով շարունակվում են: Այգու վերակառուցումն իրականացնում է «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամը: