
Դոհա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո հետախուզվողը բերման է ենթարկվել ոստիկանություն

Հոկտեմբերի 19-ին, ժամը 01.50-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Դոհա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 1967 թ. ծնված Վարդան Ա.-ն, որը 2016թ. նոյեմբերի 15-ից Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 2-րդ մասի մեղադրանքով: