«Այս մարդիկ արդեն արյուն տեսել են, և կարող է՝ ինչ-որ բանից դժգոհեն ու պառլամենտ էլ մտնեն». Տիգրան Քոչարյանը՝ «Սասնա ծռերի» մասին

«Տարօրինակ է, որ «Սասնա ծռերը» խոսում են իրենց ազգայնական լինելու մասին, բայց ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հայտարարությանը չեն արձագանքում»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը։

«Մի կուսակցություն, որ ձևավորվել է կորցրած տարածքները վերադարձնելու համար, 800 հա-ի կորստի մեջ մեղադրում է Սերժ Սարգսյանին, ժամանակին զբաղվել է ազատագրված տարածքների հարցերով, բայց Միլսի հայտարարությանը որևէ մեկը չարձագանքեց»,- նկատեց նա՝ ընդգծելով, որ, եթե մինչև նախընտրական պայքարի սկիզբը համաներում լինի, գուցե «Սասնա ծռերը» կարողանա մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին։

«Ես իրավաբան չեմ, բայց կարծես դատապարտված մարդն իրավունք չունի մասնակցելու, իսկ «Սասնա ծռերի» հիմնական դեմքերը դեռևս դատապարտված են։ Այստեղ էլ երևի առևտուր է գնում, երևի «Սասնա ծռերն» ինչ-որ պարտավորություններ վերցնեն, որ չխանգարեն իշխանությանը»,- ասաց նա։

Տիգրան Քոչարյանը նկատեց՝ այն, որ «Սասնա ծռերը» երբեմն ագրեսիվանում են, ակնհայտ է. «Նա կարող է լինել նոր իշխանություններից վառվածների հավաքող»։

Կարդացեք նաև

Դիտարկմանը՝ կա տեսակետ, որ «Սասնա ծռերն» առաջիկայում դառնալու են Նիկոլ Փաշինյանի քաղաքական մղձավանջը, նա այսպես արձագանքեց. ««Սասնա ծռերն» արդեն գնացել են կրիմինալ քայլի, այս մարդիկ արյուն տեսել են արդեն և կարող է՝ ինչ-որ բանից դժգոհեն ու պառլամենտ էլ մտնեն։ Այսինքն՝ քաղաքական ստաբիլացման պրոցեսի համար ժամանակ է պետք։ Իրենք շատ ավելի ռադիկալ դիրքերից են խոսում, բայց նորից եմ կրկնում՝ զարմանալի էր, որ Միլսին չպատասխանեցին։ Բայց այն, որ ձգտելու են խորհրդարան մտնել, ակնառու է»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս