«Ինչ որոշել է Հանրապետական կուսակցությունն իր ԳՄ նիստում, մենք պաշտոնական հաղորդագրությամբ տեղեկացրել ենք մեր հանրությանը»։ Վերլուծելով երեկ կայացած ՀՀԿ ԳՄ նիստը` Sputnik Արմենիայի եթերում ասաց «Հանրապետական» կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը։
OneTwoTrip ճանապարհորդությունների ծառայությունը վերլուծել է 2017 թվականին աշխարհում ուղեւորահոսքի ցուցանիշով 300 խոշորագույն օդանավակայանների անվանումները եւ եկել այն եզրակացության, որ դրանց մեկ երրորդին շնորհվել են նշանավոր պետական եւ զինվորական ղեկավարների, ինչպես նաեւ արվեստի ու այլ բնագավառների գործիչների անուններ:
«Երկիր Ծիրանի» կուսակցության Սյունիքի մարզային կառույցը դատապարտում է ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանին ՀՀ Սյունիքի մարզպետ նշանակելու մասին ՀՀ կառավարության 2018թ. հոկտեմբերի 16-ի որոշումը:
Խորը կսկիծով տեղեկացա, որ կյանքից հեռացել է հայկական սպորտի երախտավոր, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի երկրորդ նախագահ Ռաֆայել Թորոյանը:
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը 13 տնտեսվարողների նկատմամբ վարույթ է հարուցել` անբարեխիղճ մրցակցային գործունեություն իրականացնելու համար: Այս մասին հոկտեմբերի 19-ին ՏՄՊՊՀ-ի նիստում հայտնեց հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:
Հայաստանում օլիգարխիան տապալված է, ՀՀ-ում հաստատված է ժողովրդի իշխանություն: Այս մասին հոկտեմբերի 19-ին Կապանում ՏԻՄ ընտրությունների քարոզարշավի հանրահավաքի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Ինչպես հաղորդում է AS-ը, ՊՍԺ-ն կողմնորոշվել է գլխավոր տրանսֆերային նպատակի հարցում հարձակվող Նեյմարի՝ ակումբից հեռանալու դեպքում:
Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթը քննարկելու և ընդունելու նպատակով Ազգային ժողովի արտահերթ նիստը հրավիրված է երկուշաբթի՝ հոկտեմբերի 22-ին: Սակայն մամուլում լուրեր են շրջանառվում, որ հնաարվոր է այն չկայանա՝ ՀՀԿ-ն բոյկոտի նիստը և քվորում չապահովի:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը գործարկել է #Cloud_VivaCell-MTS՝ բոլորովին նոր, ամպային ենթակառուցվածքների ծառայություն՝ նախատեսված մեծ, միջին և փոքր ընկերությունների համար:
Կամո Արեյանն այլևս Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը չէ: «Արմենպրես»-ի հետ զրույցում լուրը հաստատեց Երևանի քաղաքապետարանի լրատվության բաժնի ժամանակավոր պատասխանատու Տարոն Գևորգյանը:
Պատմաբան Արտակ Մովսիսյանն օրերս լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել էր Էրեբունի հնավայրի մասին՝ նշելով, որ այն այսօր խայտառակ ավերակ վիճակում է:
Արդարադատության եվրոպական դատարանը որոշում է ընդունել, որի համաձայն, Լեհաստանի կառավարությունը պարտավոր է կասեցնել նոր օրենքների գործողությունը, որոնք ընդունվել են երկրում դատական համակարգի բարեփոխման շրջանակներում:
2018թ. հոկտեմբերի 19-ին տեղի է ունեցել Վենետիկի հանձնաժողովի 116-րդ լիագումար նիստը, որտեղ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը հանդես է եկել ելույթով:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փորձում է իր երկրում սաուդացի հայտնի ընդդիմադիր լրագրող Ջամալ Հաշքաջիի վերաբերյալ զարգացող իրադարձությունները ծառայեցնել Թուրքիայի տնտեսական, քաղաքական շահերին:
Բրյուսելում ավարտված ASEM-ի («Ասիա-Եվրոպա») գագաթնաժողովը հաստատել է հավաքական աջակցությունը Իրանի վերաբերյալ գործողությունների համապարփակ ծրագրին. պատժամիջոցների վերացումը դրա անքակտելի մասն է:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Ուզբեկստանի նախագահ Շավկաթ Միրզիյոեւը տվել են հանրապետությունում ռուսական դիզայնով առաջին ատոմային էլեկտրակայանի շինարարության մեկնարկը:
Քիմիայի ոլորտում համաշխարհային ճանաչում ունեցող ականավոր նոբելյան մրցանակակիրներ Բեն Ֆերինգան և Ֆրեյզեր Ստոդդարտը հոկտեմբերի 24-ին այցելելու են ԵՊԲՀ:
168.am-ի հետ զրույցում Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն անդրադառնալով այս խնդրին՝ նկատեց, որ 40 տարի շարունակ խոսել է այդ խնդիրներից, և եթե ոլորտում որոշ բաներ էլ տեղաշարժվել են, նաև իր պայքարի շնորհիվ է եղել։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյան այսօր ընդունել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին:
Թուրքական «Oda TV» հեռուստաընկերության լրատվական կայքում ուշագրավ դիտարկում է արվել պոլսահայ աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերի մահվան մասին լուրի հրապարակման վերաբերյալ։
ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նախնական համաձայնության են հասել հանդիպման շուրջը նոյեմբերի 29-ին Բուենոս Այրեսում G20-ի ղեկավարների գագաթնաժողովի շրջանակներում:
Երբե’ք մի մանիպուլացրեք միջազգային կազմակերպության կարծիքը, այդ թվում՝ նրա նախագահի բառերը։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում ՝ բանկի մասնաճյուղի տարադրամի փոխանակման տաղավարից խաբեությամբ գումար հափշտակած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ:
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը Բրյուսելում Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի հետ կայացած հանդիպման ընթացքում նրան հրավիրել է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի (ԵԲՏԽ) հերթական նիստին, որը դեկտեմբերին տեղի է ունենալու Սանկտ Պետերբուրգում:
Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 20-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Լիբանան:
Քսենյա Սոբչակը «Դոժդ» հեռուստաալիք է վերադառնում նոր հեռուստածրագրով, նրա առաջին հյուրը կդառնա ՌԴ կոմունիստական կուսակցության պատգամավոր Վալերի Ռաշկինը:
Այսօր առավոտյան ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը, որը Ընտրական օրենսգրքի նախագիծը Վենետիկի հանձնաժողովին ներկայացնելու նպատակով մեկնել է Վենետիկ, հանդիպում է ունեցել Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջանի Բուքիքյոյի հետ։
ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան զորամասի հրետանային ստորաբաժանումները հոկտեմբերի 17-ից 18-ը մասնակցել են մարտական կրակով մարտավարական զորավարժությունների:
«Եթե որևէ ֆորսմաժորային իրավիճակ չլինի, ապա չեմ կարծում, թե երկու շաբաթվա ընթացքում այնպիսի իրավիճակ կարող է ստեղծվել, որ բոլոր քաղաքական ուժերը կարող են հրաժարվել իրենց պարտավորություններից»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։