6 պատճառ՝ Հեմինգուեյին սիրելու համար
Համաշխարհային դասական գրականության գագաթներից մեկը հեղինակել է այնպիսի գրքեր, ինչպիսիք են՝ »Ծերունին և ծովը», «Հրաժեշտ զենքին», »Ո՞ւմ համար է զնգում զանգը», և եթե դուք անգամ նրա գործերից որևէ մեկը չեք կարդացել, կգտնվի ամենաքիչը 6 պատճառ դրանց հեղինակին սիրահարվելու և նրա արվեստի հետ ծանոթանալու համար:
1. Կատուներ…
Հեմինգուեյը թուլություն ուներ կատուների նկատմամբ: Նրա տանը միշտ մի քանի կատուներ էին ապրում: Նրա հայտնի կատուներից մեկը, օրինակ, ժառանգական մուտացիայի պատճառով թաթերի վրա 6 մատ ուներ: Ըստ երևույթին, կատուների նկատմամբ Հեմինգուեյի ունեցած կիրքը փոխանցվել է նաև նրա տուն-թանգարանի աշխատակիցներին, քանի որ այժմ այնտեղ մի քանի տասնյակ կատուներ են ապրում, որոնք զբոսաշրջիկներին պակաս չեն գրավում, քան Հեմինգուեյի ժառանգությունը:
2. Ճանապարհորդություններ…
Փարիզ, Գենուա, Կոնստանդնուպոլիս, Բահամյան կղզիներ, Կուբա, աֆրիկական Տանզանիկա լճի մերձակայք, Իսպանիա, Ֆլորիդա… Սրանք բոլորովին էլ վերջնական աշխարհագրական անունները չեն այն բոլոր վայրերի, ուր եղել է մեծ գրողը, և ամենևին էլ՝ ոչ շարքային զբոսաշրջիկի կարգավիճակով:
Նա կռվել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, որսի է գնացել Աֆրիկա, որպես լրագրող՝ լուսաբանել է Իսպանիայի քաղաքացիական պատերազմը, իր մոտորանավակով Կարիբյան ծովում հետևել է ֆաշիստական ստորջրյա նավակներին ու Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ մասնակցել է Գերմանիայի ու Ֆրանսիայի երկնակամարներում իրականացվող մարտական թռիչքներին, իսկ դրանց արանքում ձկնորսություն է արել Կուբայի և Բահամյան կղզիների շրջակայքում:
Հեմինգուեյի կյանքի շատ իրադարձություններ իրենց արտացուլումն են գտել նրա ստեղծագործություններում:
3. Կոկտեյլներ…
Գրողը շատ բաներում է նորաձևության հիմնադիր համարվել, այդ թվում նաև՝ կոկտեյլների բնագավառում: Աշխարհի բոլոր սրճարանների մշտական հաճախորդներն անգիր գիտեն, որ նրա սիրելի խմիչքներն էին «Մոխիտոն» ու «Դայքիրին», ու նրանում, որ այսօր դրանք շատ հայտնի են ողջ աշխարհում, մեղավորը Հեմինգուեյն էր, ով լիտրերով էր դրանք խմում: Համարվում է նաև, որ հենց ինքն է լոլիկի հյութին օղի խառնած խմիչքն անվանել «Արյունոտ Մերի» իր չորրորդ ընկերուհու պատվին, ով ամենևին չէր խրախուսում ոգելից խմիչքների հանդեպ ունեցած գրողի սերը:
4. Աֆորիզմներ…
Անգամ, եթե դուք ոչ մի անգամ չեք բացել Հեմինգուեյի գրքերից և ոչ մեկը, ապա հավանաբար ծանոթ եք նրա աֆորիզմների հետ, ինչպիսիք են՝ «Երբեք մի ճանապարհորդեք նրանց հետ, ում չեք սիրում», «Մարդիկ տարիքի հետ խելացի չեն դառնում. նրանք պարզապես ավելի զգույշ են լինում», «Աշխարհում այնքան շատ կանայք կան, ում հետ կարելի է քնել, և այնքան քիչ կանայք, ում հետ կարող ես խոսել»: Սրանք նրա ամենատարածված աֆորիզմների ընդամենը մի մասն են:
5. Սվիտեր և մորուք…
Մորուքով և մինչև կոկորդը հասնող սվիտերով գրողի քրեստոմատիական ֆոտոդիմանկարը խորհրդային շատ բնակարանների պատեր է զարդարել: 60-ական թթ. մտավորականության համար նա կուռք էր, ռոմանտիկ հերոս, ում ուզում էին նմանվել: Հայտնի ռուս գրող Սերգեյ Դովլաթովը մի անգամ չի խոստովանել, որ երազում էր նմանվել Հեմինգուեյին և գրել հենց նրա նման:
6. Կանայք…
Սրտակերի համբավ Էռնեստ Հեմինգուեյը վաստակել է ոչ միայն 4 պաշտոնապես գրանցված ամուսնությունների, այլև իր ստեղծագործությունների կին երկրպագուների դրսևորած ուշադրության շնորհիվ, որոնց գրավում էր ոչ այնքան՝ գրականությունը, որքան՝ գրողի ռոմանտիկ կերպարը:
Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը