Բաժիններ՝

Իննա Չուրիկովան նշում է 75-ամյա հոբելյանը

ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Իննա Չուրիկովան այսօր նշում է ծննդյան 75-ամյակը: Հոբելյանի կապակցությամբ դերասանուհուն շնորհավորել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Շնորհավորական հեռագիրը հոկտեմբերի 5-ին հրապարակված է Կրեմլի կայքում։

«Ձեզ, որ վառ, ինքնատիպ դերասանուհի եք, ով իր տաղանդով զարդարել է բազմաթիվ հիանալի ֆիլմեր ու թատերական բեմադրություններ, անկեղծորեն սիրում են միլիոնավոր մարդիկ մեր երկրում: Նրանք մեծ հարգանքով են վերաբերվում Ձեր ստեղծագործությանը, գնահատում են Ձեզ բնորոշ բարյացակամությունը եւ ներքին արժանապատվության զգացումը»,-ասված է հաղորդագրության մեջ:

ՌԴ նախագահն առողջություն, բարօրություն ու ոգեշնչում է մաղթել դերասանուհուն: Իննա Չուրիկովան ծնվել է 1943 թվականի հոկտեմբերի 5-ին Բաշկիրիայի Բելեբեյ քաղաքում: 1965 թվականին գերազանցությամբ ավարտել է Շչեպկինսկու ուսումնարանը եւ սկսել է աշխատել Մոսկվայի Պատանի հանդիսատեսի թատրոնում, այժմ Մոսկվայի «Լենկոմի» արտիստուհի է: Իննա Չուրիկովան կինոյում դեբյուտել է 1961 թվականին: Դերասանուհուն հռչակ բերեց Ռոուի «Մորոզկո» ֆիլմը, որտեղ նա խաղացել է Մարֆուշենկայի դերը: Շուտով երիտասարդ դերասանուհու կյանքում հայտնվում է ռեժիսոր Գլեբ Պանֆիլովը: Չուրիկովան հաջողությամբ նկարահանվում է Պանֆիլովի գրեթե բոլոր ֆիլմերում՝ միաժամանակ դառնալով նրա կինն ու մուսան:

Դերասանուհին նաեւ նկարահանվելէ Պյոտր Տոդորովսկու, Միխայիլ Շվեյցերի, Անդրեյ Կոնչալովսկու, Վլադիմիր Մենշովի, Նիկիտա Միխալկովի, Մարկ Զախարովի ֆիլմերում: Չուրիկովայի ստեղծագործությունը նշվելէ անհաշիվ պարգեւներով: Դրանց թվում են՝ Ստանիսլավսկու անվան միջազգային մրցանակը եւ «Բյուրեղապակյա Տուրանտոդ»-ը, ՌԴ պետական մրցանակը գրականության եւ արվեստի բնագավառում, «Նիկա», «Տրիումֆ» «ՏԵՖԻ», «Զոլոտոյ Օրյոլ», «Կումիր» մրցանակները եւ բազմաթիվ ուրիշներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս