ԱԺ-ում մեկնարկել է արտահերթ նիստը. քննարկվելու է երկու օր ոչ աշխատանքային հայտարարելու հարցը. ուղիղ
Հայաստանի ազգային ժողովում կառավարության առաջարկով մեկնարկել է արտահերթ նիստը:Նիստը գումարվել է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը քննարկելու համար:
Այդ նախագիծը կառավարության հոկտեմբերի 4-ի նիստի օրակարգում էր: Նախագծին հավանություն տրվեց: Նախագծով առաջարկվում է Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի շրջանակում երկու օր հայտարարել ոչ աշխատանքային: Մասնավորապես, առաջարկվում է հոկտեմբերի 11-12-ը համարել ոչ աշխատանքային՝ փոխարինելով դրանք հաջորդող շաբաթ օրերով՝ հաշվի առնելով գագաթաժողովի անցկացման օրերին Երևան քաղաքի տրանսպորտի երթևեկությունն արդյունավետ կազմակերպելու անհրաժեշտությունը: