Հայաստանի պատվիրակությունը ժամանեց Փարիզի «Հաշմանդամների պալատ»՝ վերջին հրաժեշտը տալու Ազնավուրին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը և ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը ժամանեցին Փարիզի «Հաշմանդամների պալատ», որտեղ անցկացվում է հոգեհանգստի և Ազգային հարգանքի տուրքի արարողություն՝ ի պատիվ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի։

Նախատեսված է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ելույթը: Ազնավուրը առաջին երաժիշտն է, ում պատվին տեղի է ունենում Ազգային հարգանքի տուրքի արարողություն:

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը մահացել է հոկտեմբերի 1-ին 94 տարեկանում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031