
Արդշինբանկը ճանաչվել է տարվա ամենահուսալի բանկը Հայաստանում

Արդշինբանկը «Global Finance» միջազգային հեղինակավոր ամսագրի կողմից իրականացրած հատուկ հետազոտության արդյունքում հինգերորդ տարին անընդմեջ արժանացել է 2018 թվականի «Տարվա ամենահուսալի բանկ» մրցանակին:
«Տարվա ամենահուսալի բանկ» տիտղոսը շնորհվել է բանկի գործունեությունը բնութագրող այնպիսի կարևոր ցուցանիշների հիման վրա, ինչպիսին են Moody’s, Standard, Poor’s և Fitch հեղինակավոր գործակալությունների կողմից գնահատված արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների և 1000 խոշորագույն բանկերի ընդհանուր ակտիվների ցուցանիշները: Հետազոտության մեջ ներառվել են աշխարհի 106 երկրների առաջատար բանկերը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Global Finance» ամսագիրը Արդշինբանկին ճանաչել էր որպես 2018 թվականի տարվա լավագույն բանկը Հայաստանում:
Global Finance ամսագրի կողմից «Տարվա ամենահուսալի բանկ» ճանաչված բանկերի ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:
***
Լինելով ֆինանսաբանկային համակարգում խոշորագույն հարկատուներից մեկը՝ Արդշինբանկը Հայաստանի միակ մասնավոր ընկերությունն է, որը միջազգային կապիտալի շուկաներում թողարկել է եվրոպարտատոմսեր և ունի միջազգային հեղինակավոր վարկանիշային գործակալություններից ստացված վարկանիշ՝ հավասար Հայաստանի Հանրապետության վարկանիշային մակարդակին: