Բաժիններ՝

Բռցքամարտի ֆեդերացիայի նախագահը պարզաբանում է պահանջում ՀԱՕԿ նախագահից

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահը` Արթուր Գևորգյանը, նամակով դիմել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանին:

Նամակում մասնավորապես գրված է.

«Հարգելի պարոն Ծառուկյան,

Դուք հրապարակային և լուսաբանված ելույթ ունենալիս հայտնել եք հետևյալը, մեջբերում եմ. «Օլիմպիական կոմիտեն իրավունք ունի նոր ֆեդերացիա բացի, ֆեդերացիայի հաստատողը օլիմպիական կոմիտեն է, օլիմպիական կոմիտեն որ ֆեդերացիային ճանաչեց, այն ֆեդերացիան էլ ասենք թե ԱԻԲԱ-ն ճանաչելու է, եթե որոշ մարդիկ իրենց իրավունքները չգիտեն, թող բոլորը իմանան, որ այսօր օլիմպիական կոմիտեն, սպորտի նախարարությունը պետք է ստորագրի, ճանաչի, որ ֆեդերացիան է տեղ տալիս» այնուհետև Դուք դիմել եք այդ պահին գործող ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարին, խնդրելով իրավաբանորեն ներկայացնել կարգը:

Տեսաձայնագրությունից ակնհայտ հետևում է, որ հակված եք իրավական լուծումներով ինչ որ գործողություններ ձեռնարկելուն:

Սակայն, դրան հաջորդեց ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարության ուղեկցական նամակը, որին կից ներկայացվել էր ստորագրությունների ցուցակ, որտեղ նշվել էր, որ առկա է վերացական բողոք և դժգոհություն: Այնուհետև տեղեկացանք, որ 20.09.2018 թվականին հիմնադրվել է «ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՖԵԴԵՐԱՑԻԱ» ՀԿ հասարակական կազմակերպությունը:

Այժմ խնդրում եմ պատճառաբանված պատասխանել հետևյալ հարցերին.

Արդյո՞ք Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն և ՀՀ սպորտի նախարարությունը ուղղակի կամ անուղղակի որևէ առնչություն կամ մասնակցություն ունեն «ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՖԵԴԵՐԱՑԻԱ» ՀԿ-ի հետ, թե՞ ոչ,

«Օլիմպիական կոմիտեն իրավունք ունի նոր ֆեդերացիա բացի, ֆեդերացիայի հաստատողը օլիմպիական կոմիտեն է, օլիմպիական կոմիտեն որ ֆեդերացիային ճանաչեց, այն ֆեդերացիան էլ ԱԻԲԱ-ն ճանաչելու է, եթե որոշ մարդիկ իրենց իրավունքները չգիտեն, թող բոլորը իմանան, որ այսօր օլիմպիական կոմիտեն, սպորտի նախարարությունը պետք է ստորագրի, ճանաչի, որ ֆեդերացիան է տեղ տալիս» որո՞նք են հանդիսանում այս հայտարարության իրավական հիմքերը, ներկայացնելով պատճառաբանված և իրավական ակտերով հիմնավորված փաստարկներ,
Հիմքերը չներկայացնելու դեպքում օբյեկտիվորեն ակնկալում ենք Ձեր գործուն զղջումը և հրաժարականը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս