Իսրայելում ոստիկանությունը հարցաքննում է վարչապետ Նաթանյահուին
Իսրայելի ոստիկանությունը հոկտեմբերի 5-ի առավոտյան սկսել է վարչապետ Բենիամին Նաթանյահուի հերթական հարցաքննությունը կաշառակերության եւ վստահության չարաշահման հետաքննության շրջանակներում:
Այդ մասին հայտնել է տեղական հեռուստատեսությունը: Նաթանյահուն կասկածյալ է երկու քրեական գործով. թանկարժեք նվերների ստացում («գործ 1000») եւ նախահամաձայնություն «Եդիոթ-Ահրոնոթ» մեդիա-խմբի հետ («գործ 2000»):
Ոստիկանությունն արդեն գործերը հանձնել է դատախազություն՝ կաբինետի ղեկավարին կաշառակերության, խարդախության եւ վստահության չարաշահման մեղադրանքներ առաջադրելու հանձնարարականով:
«Կան» հեռուստառադիոկորպորացիայի տվյալներով՝ սա Իսրայելի վարչապետի արդեն 12-րդ հարցաքննությունն է: Ճշտվում է, որ ոստիկանության հանձնարարականների հրապարակման պահից ի վեր առաջին անգամ հարցաքննության ժամանակ խոսքը կվերաբերի «գործ 1000»-ին եւ «գործ 2000»-ին: Ոստիկանությունը կներկայացնի նոր տեղեկություններ, որոնք ստացվել են հետաքննության ընթացքում:
Կառավարության ղեկավարը պնդում է իր անմեղությունը, վստահություն է հայտնում, որ իր դեմ հետաքննությունը ոչ մի հետեւանք չի ունենա, եւ խոստանում է դեռ շատ տարիներ ղեկավարել երկիրը, հաղորդել էՌԻԱ Նովոստին: