
Ազատ ոճային ըմբիշ Արսեն Հարությունյանը բրոնզե մեդալ է նվաճել աշխարհի առաջնությունում

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականն առաջին մեդալն է նվաճել աշխարհի առաջնությունում:
Սլովակիայի Տրնավա քաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության 57 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Արսեն Հարությունյանը բրոնզե մեդալի համար պայքարում գերազանցեց Կորեան ներկայացնող Հյեոնսու Չոյին:
Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ Վազգեն Թադևոսյանը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի: