
«Այդ պահը համընկավ ընտրությունների հետ, դա քարոզարշավ չէր». Միքայել Մանուկյանը՝ Նոր Նորքում կազմակերպված խորովածի հյուրասիրության մասին

Սեպտեմբերի 21-ին Դաշնակցության կողմից Նոր Նորքում կազմակերպված խորովածի հյուրասիրությունը ՀՅԴ քաղաքապետի թեկնածու Միքայել Մանուկյանն ընտրակաշառք չի համարում։ Այսօր լրագրողների հետ զրույցում նա համաձայնեց, որ ըստ Ընտրական օրենսգրքի՝ քարոզարշավի շրջանակներում ցանկացած բարեգործություն դիտարկվում է որպես ընտրակաշառք, սակայն իր նախաձեռնությունը որակեց որպես Անկախության օրվա տոնակատարություն։
«Այդ պահը համընկավ ընտրությունների հետ, դա քարոզարշավ չէր»,- ասաց Մ.Մանուկյանը։
Մրցակիցների կողմից ընտակաշառքի բաժանման դեպքեր ՀՅԴ թեկնածուն չի նկատել։