Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում է, որտեղ կմասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթաժողովին:
Իրանի անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին նախազգուշացրել է Իսրայելին՝ ապագայում Սիրիայի տարածքին հարվածներ հասցնելուց։
Մշակույթի գործիչների խոսքով՝ Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանի առջև ծառացած են բազմաթիվ խնդիրներ, որոնք նա պետք է փորձի լուծել։ Խնդիրները բազմաթիվ են ու բազմաբնույթ՝ սկսած տրանսպորտից մինչև աղբահանություն։
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մի քանի օր առաջ աշխարհի ամենահեղինակավոր մշակութային հարթակներից մեկում` Նյու Յորքի սրտում, Կենտրոնական այգու 5-րդ ավենյուի հատվածում տեղակայված հիասքանչ «Մետրոպոլիտեն» թանգարանում բացվեց «Armenia!» ցուցահանդեսը: Ցուցահանդեսի համակարգողն է հռչակավոր բյուզանտագետ Հելեն Էվանսը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքից Փարիզ է ուղևորվել էկոնոմ դասով:
Իսպանացի օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալիեն, որն արդեն ավելի քան մեկ շաբաթ բուժվում է Բարսելոնայի հիվանդանոցներից մեկում, իրեն ավելի լավ է զգում:
Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներն ակնկալում են, որ երկու երկրների ընկերություններն ակտիվորեն հեռանկարային նախագծեր կիրագործեն Կասպիական տարածաշրջանում, այդ թվում՝ նավթի ու գազի արդյունահանման ոլորտում
«Ես երեկ եմ խոսել Վրաստանի ենթակառուցվածքների նախարարի հետ, կոնկրետ որոշում դեռ չի ընդունվել, բայց հավաստիացրեցին, որ 95%-ով կընդունվի, մինչև մյուս տարի հոկտեմբեր 1-ը»
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Ռոմիկ Մարգարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի թիկունքի պետ-վարչության պետ:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 27-ին ընդունել է «Վեոլիա ջուր» ընկերության Կենտրոնական եւ Արեւելյան գոտու գործադիր փոխնախագահ Մալիկա Գենտոտիին:
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կօգտագործվի VAR տեսակրկնության հնարավորությունը:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը դեմ է աջ ղեկով մեքենաների ներմուծման արգելքի վերացմանը։ Այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում նախարարն ասաց, որ արգելքի ժամկետը հոկտեմբերի 1-ն է եղել, հետագայում արդեն անժամկետ է ընդունվել:
Սեպտեմբերի 27-ին, ժամը 13:08-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Մխիթար Հերացու փողոցի թիվ 121 տան մոտակայքում այրվում են չշահագործվող ավտոմեքենաներ:
Սեպտեմբերի 26-ին, ժամը 15.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի կտրած ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել 14-ամյա Հ. Ս.-ն և հայտնել, որ վնասվածքը ստացել է թիվ 106 դպրոցի մոտ իր ծանոթի կողմից դանակով հարվածելու հետևանքով:
«Մենք ոչ թե առանձին անունների հետևից ենք գնում, այլ կոնկրետ պետական մարմինների ուսումնասիրության արդյունքում, բնականաբար, դիտարկում ենք նաև դա, թե առնչություն ունի՞ իր զբաղեցրած պաշտոնի հետ, թե՞ չունի»,- ասաց Դ.Սանասարյանը։
Մեծ Բրիտանիայի շրջակա միջավայրի, պարենի եւ գյուղատնտեսության զարգացման նախարարությունում պարենային մատակարարումների ապահովման նոր փոխնախարար է նշանակվել՝ առանց Բրյուսելի հետ համաձայնագրի հասնելու ԵՄ-ից երկրի դուրս գալու հետ կապված երկյուղների ֆոնին:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են «Նանսենի» այգում տեղի ունեցած դանակահարության դեպքի հանգամանքները:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 27-ին ընդունել է Լեհաստանի Վոլոմին շրջանի պատվիրակությանը՝ շրջվարչակազմի ղեկավար Կազիմեժ Ռակովսկու գլխավորությամբ:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 28-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Ստեփանակերտ:
Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին սեպտեմբերի 27-ին հրատարակել է 111 դատապարտյալների համաներման վերաբերյալ հերթական փաստաթուղթը:
ՀՀ կառավարությունը պետական բյուջեի պահուստային ֆոնդից 421 մլն 235 հազար դրամ կհատկացնի Արագածոտնի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի, Արմավիրի, Արարատի, Կոտայքի, Լոռու, Սյունիքի և Շիրակի մարզերին՝ տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացումն ապահովելու համար:
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հակաօդային պաշտպանության մարտական հաշվարկների ունակությունները և հմտությունները կատարելագործելու ու ստուգելու նպատակով սեպտեմբերի 27-ին ՀՀ ԶՈւ հակաօդային պաշտպանության զորքերի և ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատարների գլխավորությամբ մեկնարկել են բազմաստիճան համալիր մարզումներ:
WikiLeaks կայքի հիմնադիրը՝ իր մերկացնող նյութերով հայտնի Ջուլիան Ասանժը, պորտալի նոր գլխավոր խմբագիր է նշանակել իսլանդացի լրագրող Քրիստին Խրաֆնսոնին, որն ավելի վաղ զբաղեցնում էր կազմակերպության պաշտոնական ներկայացուցչի պաշտոնը։
Հայաստանի պետական վերահսկողական ծառայությունը եկող շաբաթ վարչապետին կներկայացնի Հայաստանի պետական ագրարային համալսարանում և Էջմիածնի քաղաքապետարանում կատարած ուսումնասիրությունների արդյունքները:
Սեպտեմբերի 27-28-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև, առանձին հատվածներում՝ նաև մառախուղ:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ առաջարկի դեպքում, կքննարկի և կորոշի՝ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի ձայնագրման գործով ԱԺ Քննիչ հանձնաժողովի նիստում հարցաքննության գնալու հարցը։
2017թ. ՀՀ կառավարության որոշման համաձայն՝ արգելվեց աջ ղեկով մեքենաների ներմուծումը Հայաստան։ Այս որոշման պատճառը բացատրվեց նրանով, որ ճանապարհային վթարները հիմնականում տեղի են ունենում աջ ղեկով մեքենաների մասնակցությամբ և դրանց առկայությունն ավելացնում է վթարների քանակը։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանն այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ օրերս Արագածոտն մարզի բնակիչների բողոքի ակցիային, երբ նրանք կանգնեցրել էին Հյուսիս-հարավ ավտոմայրուղու շինարարությունը՝ պահանջելով իրենց գյուղ մուտքն ապահովող կամուրջներ, քանի որ ըստ նրանց՝ չեն կարողանում գյուղ մտնել և ավելի քան 10 կմ-ով ճանապարհը երկարում է:
«Երբ որ հիմք լինի, բնականաբար, հրաժարական կտանք։ Մենք փոքրուց չենք երազել նման պաշտոններ զբաղեցնել, մեր նպատակն այլ է եղել, մենք խնդիր ենք դրել, որ նախորդ իշխանությունները հեռանան, ինչ-որ մասով խնդրին հասել ենք, և հիմա դուք նոր կառավարություն ենք տեսնում, ինչ-որ մասով էլ առաջիկայում կտեսնեք»:
Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը բարձր է գնահատում Արցախի իր գործընկերոջ՝ Ռուբեն Մելիքյանի աշխատանքը։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Թաթոյանն ասաց, որ Մելիքյանի և իր համատեղ աշխատանքի և ջանքերի շնորհիվ էր, որ նոր որակի վրա դրվեց իրավապաշտպան աշխատանքը, իրենք ցույց տվեցին, որ տարածքի քաղաքական կարգավիճակը ոչ մի նշանակություն չպետք է ունենա իրավունքների պաշտպանության համար։