Բաժիններ՝

Ասանժը WikiLeaks-ի նոր գլխավոր խմբագիր է նշանակել

WikiLeaks կայքի հիմնադիրը՝ իր մերկացնող նյութերով հայտնի Ջուլիան Ասանժը, պորտալի նոր գլխավոր խմբագիր է նշանակել իսլանդացի լրագրող Քրիստին Խրաֆնսոնին, որն ավելի վաղ զբաղեցնում էր կազմակերպության պաշտոնական ներկայացուցչի պաշտոնը։

«Արտակարգ հանգամանքների կապակցությամբ, երբ Ջուլիան Ասանժը՝ WikiLeaks-ի հիմնադիրը, վեց ամիս մեկուսացման (չհաշված փաստաբանների այցելությունները) մեջ է գտնվում Էկվադորի դեսպանատանը, Ասանժը Քրիստին Խրաֆնսոնին նշանակել է WikiLeaks-ի գլխավոր խմբագիր»,-ասված է այն հայտարարության մեջ, որը զետեղված է կազմակերպության պաշտոնական Twitter-օգտահաշվում:

Ասանժը «կշարունակի զբաղեցնել WikiLeaks-ի հրատարակչի պաշտոնը», ասված է հայտարարության մեջ:

Իսլանդացի լրագրող Խրաֆնսոնը կայքի պաշտոնական ներկայացուցչի պաշտոնն զբաղեցրել է 2010-ից մինչեւ 2016 թվականը: Դրանից հետո նա ղեկավարել է կազմակերպության մի շարք նախագծեր, որոնք կապված են իրավագիտության հետ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս