Պետական վերահսկողական ծառայությունը չարաշահումներ է հայտնաբերել Ագրարային համալսարանում և Էջմիածնի քաղաքապետարանում

Հայաստանի պետական վերահսկողական ծառայությունը եկող շաբաթ վարչապետին կներկայացնի Հայաստանի պետական ագրարային համալսարանում և Էջմիածնի քաղաքապետարանում կատարած ուսումնասիրությունների արդյունքները:

Ինչպես այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը, չարաշահումներ հայտնաբերվել են։

«Չեմ կարող գումարի մասին ասել։ Երբ վարչապետին զեկուցենք, ուղարկենք իրավապահներին, ձեզ անպայման կտեղեկացնենք»,- ասաց Սանասարյանը:

Ըստ նրա՝ պատճառված ընդհանուր 100 մլն դրամ վնասից 48 մլն-ն արդեն վերադարձվել է բյուջե «Հայրենիք-Սփյուռք» ՊՈԱԿ-ից, մնացած գումարի վերադարձի համար ժամանակացույց է սահմանվել։ Թե որքանո՞վ են այդ չարաշահումներն առնչվում նախկին նախարար Հրանուշ Հակոբյանի հետ, Դ.Սանասարյանը դժվարացավ ասել. «Ես չեմ կարող ասել»։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Տեսանյութեր

Լրահոս