
Բակո Սահակյանն ընդունել է Լեհաստանի Վոլոմին շրջանի պատվիրակությանը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 27-ին ընդունել է Լեհաստանի Վոլոմին շրջանի պատվիրակությանը՝ շրջվարչակազմի ղեկավար Կազիմեժ Ռակովսկու գլխավորությամբ: Քննարկվել են Վոլոմին շրջանի եւ Արցախի վարչական միավորների հետ համագործակցությանն առնչվող հարցեր:
Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ Արցախը շահագրգռված է Լեհաստանի եւ նրա միավորումների հետ կապերի հաստատման ու զարգացման մեջ՝ այն համարելով պահանջված եւ հեռանկարային:
Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, արտգործնախարար Մասիս Մայիլյանը, Լեհաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Էդգար Ղազարյանը, Վոլոմին շրջանի հայ համայնքի ղեկավար Աշոտ Առաքելյանը, պաշտոնատար այլ անձինք: