Դավիթ Սանասարյանը՝ իր և Արմեն Գրիգորյանի հնարավոր պաշտոնանկության մասին

«Մենք համառորեն շարունակում ենք մեր պարտականությունները կատարել»,- այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը՝ մեկնաբանելով իր և ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի պաշտոնանկության մասին համառ լուրերը:

Ըստ նրա ՝ որևէ հիմք չկա աշխատանքից հրաժարական տալու համար.

«Երբ որ հիմք լինի, բնականաբար, հրաժարական կտանք։ Մենք փոքրուց չենք երազել նման պաշտոններ զբաղեցնել, մեր նպատակն այլ է եղել, մենք խնդիր ենք դրել, որ նախորդ իշխանությունները հեռանան, ինչ-որ մասով խնդրին հասել ենք, և հիմա դուք նոր կառավարություն ենք տեսնում, ինչ-որ մասով էլ առաջիկայում կտեսնեք»:

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս