
Լոնդոնը պարենի մատակարարումների փոխնախարար է նշանակել Brexit-ի կապակցությամբ. The Guardian

Մեծ Բրիտանիայի շրջակա միջավայրի, պարենի եւ գյուղատնտեսության զարգացման նախարարությունում պարենային մատակարարումների ապահովման նոր փոխնախարար է նշանակվել՝ առանց Բրյուսելի հետ համաձայնագրի հասնելու ԵՄ-ից երկրի դուրս գալու հետ կապված երկյուղների ֆոնին: Այդ մասին սեպտեմբերի 27-ին հայտնել է The Guardian թերթը։
Պաշտոնում նշանակվել է Միացյալ Թագավորությունում PepsiCo ընկերության նախկին գործադիր տնօրեն, բրիտանական խորհրդարանի պատգամավոր Դեւիդ Փաթլին: Կառավարության այդ քայլը «պարենի ինդուստրիայի ներկայացուցիչները ողջունել են այն մասին հաղորդագրություններից հետո, որ բրիտանական նավահանգիստներում եւ իռլանդական սահմանին անհրաժեշտ արտադրանքի մատակարարումների ընդամենը կեսժամյա ուշացման արդյունքում՝ կապված մաքսային հսկողության հետ, կարող է սնանկանալ թագավորության ընկերությունների 10 տոկոսը», նշում է հրատարակությունը:
«Խնդիրները նավահանգիստներում մեծ սպառնալիք են ներկայացնում (ճյուղին)»,-գաղտնիության պայմանով թերթին հայտարարել է երկրի սննդի արդյունաբերության ղեկավարներից մեկը: «Մեծ Բրիտանիան մշտապես եղել է պարենի զուտ ներմուծող, եւ եթե նավահանգիստներում խափանում տեղի ունենա, ապա խնդիրների կբախվեն ինչպես արտահանողները, այնպես էլ ներմուծողները»,-ճշտել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: