Վրաստանի նախագահը ներում շնորհեց 111 դատապարտյալների
Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին սեպտեմբերի 27-ին հրատարակել է 111 դատապարտյալների համաներման վերաբերյալ հերթական փաստաթուղթը: Այդ մասին, ինչպես հաղորդել է «Գրուզիա Online»-ը, հայտնել է Համաներման հանձնաժողովի նախագահ Զվիադ Քորիձեն՝ ելույթ ունենալով նախագահի վարչակազմում անցկացված ճեպազրույցի ժամանակ։
Նրա խոսքով՝ 42 բանտարկյալներ այսօր իսկ կլքեն պատժական հիմնարկները: Նրան թվում կա մեկ անչափահաս եւ երեք կին: Եվս 69 դատապարտյալների համար կրճատվել են բանտարկության ժամկետները:
Նրանց թվում կա չորս կին եւ վեց անչափահաս: Ընդամենը հանձնաժողովը քննել էր 966 դատապարտյալների գործեր: