Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ:
Ադրբեջանական զորքի կողմից Հայաստանի սահմանամերձ գյուղերի քաղաքացիական բնակչության և հատկապես երեխաների նկատմամբ ռազմական ոտնձգությունների դատապարտման վերաբերյալ քաղաքացիական հասարակության կազմակերպությունները տարածել են հայտարարություն, որում ասվում է.
ԱՄՆ-ի կառավարությունն ավելի ու ավելի է աշխարհը ներքաշում տնտեսական պատերազմի մեջ:
ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման առիթով հարուցված քրեական գործի շրջանակում հարցաքննվել են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը, ինչպես նաև՝ ՀՔԾ պետն ու ԱԱԾ տնօրենը։
«Հրապարակ» թերթը գրում է. ««Ռեստարտ» նախաձեռնության համակարգող, քաղակտիվիստ Դավիթ Պետրոսյանը երեկ քննարկում էր կազմակերպել ակադեմիական տարկետման տրամադրման թեմայով։ Նրան հարցրինք, թե թեման նորից օրակարգ բերելը նշանակո՞ւմ է, որ գործող կանոնակարգից իրենք այդքան էլ գոհ չեն եւ կրկին կպայքարե՞ն տարկետման իրավունքի համար՝ նկատի ունենալով, որ վերջերս մի խումբ ուսանողներ բողոքում էին, որ իրենց ապօրինի կերպով տարկետում չի տրամադրվել։
Սեպտեմբերի 26-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, ով Նյու Յորքում մասնակցում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի աշխատանքներին, հանդիպել է Վանուատուի արտաքին գործերի և առևտրի նախարար Ռալֆ Ռեգենվանուի հետ:
Սեպտեմբերի 26-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Վանաձոր-Բագրատաշեն միջպետական ճանապարհի 60-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» եւ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ի ուղեւորները` Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության երկու քաղաքացիները, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես ցույց են տալիս մի քանի տարիների ցուցանիշները, «Օրինաց երկիր» կուսակցության վարկանիշն արագորեն անկում է ապրում: Ինչեւէ: «Ժողովուրդ» օրաթերթը այս եւ Երեւանի ավագանու ընտրություններին վերաբերող մի քանի հարցերի շուրջ զրուցեց «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանի հետ:
Բրազիլիան, Գերմանիան, Հնդկաստանը եւ Ճապոնիան գտնում են, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների թիվը պետք է ընդլայնվի:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում և Երևան քաղաքի վարչական շրջանների քննչական բաժիններում 2018թ. սեպտեմբերի 27-ին՝ ժամը 24-ի դրությամբ, ստացվել է 30 հաղորդում-ահազանգ՝ սեպտեմբերի 23-ին Երևան քաղաքի ավագանու արտահերթ ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ:
Աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի շրջանակներում` տուբերկուլոզին նվիրված բարձր մակարդակի հանդիպման ընթացքում ունեցած ելույթում, խոսել է մեր երկրում տուբերկուլոզի դեմ պայքարի, այս առումով առկա խնդիրների ու ձեռքբերումների մասին:
Հայտնաբերված քանդակները պարունակում էին մեթանֆետամին:
ՀՀ կառավարությունն այսօր նիստ է անցկացնում:
ՀՀ առողջապահության նախարարության ՊՈԱԿ-ին դրամաշնորհի պայմանագրի հիման վրա կտրամադրվի 13 մլն 587 հազար ՀՀ դրամ: Այս որոշման հարցն ընդգրկված է սեպտեմբերի 27-ի ՀՀ կառավարության նիստի չզեկուցվողների շարքում:
Սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի շրջանակներում, արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուշմա Սուարաջի հետ։
«Փաստ» թերթը գրում է. «Վերջին օրերին տեղեկություններ ենք ստանում, որ ՀՀԿ–ն փակում է իր տարածքային որոշ գրասենյակներ՝ կապված նաև այն հանգամանքի հետ, որ դրանք պահելը դժվարացել է, իսկ կուսակցությունից զանգվածային արտահոսք կա:
«Ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ չնայած վերջին օրերին Երկրապահ կամավորականների միության շուրջ ծավալվող զարգացումներին, առաջիկա օրերին տեղի է ունենալու միության վարչության նիստը, որտեղ վերջնական տեխնիկական հարցերն են քննարկվելու հաջորդ ամսվա առաջին օրերին նշանակվելիք համագումարից առաջ։
Իրանը Միացյալ Նահանգների համար, հնարավոր է, նշանակալիությամբ երկրորդ մարտահրավերն է Չինաստանից հետո:
2016 հուլիսի 29-ին Սարի թաղում լրագրողների և ցուցարարների նկատմամբ կիրառված բռնության փաստերի հիմքով՝ Եվրոպայի խորհրդի խոշտանգումների կանխարգելման կոմիտեի ճնշման տակ, պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնական լիազորությունները չարաշահելու, բռնություն և հատուկ միջոցներ գործադրելով զուգորդված պաշտոնական լիազորությունները անցնելու դեպքերի առթիվ ՀՔԾ-ն հարուցել է քրեական գործ։
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին հայտարարել է, թե հավատացած է, որ եվրոպական ընկերություններն ուշադիր վերլուծում են Հայաստանում փոփոխություններն ու հետաքրքրված են այստեղ գործունեության հեռանկարով:
Սեպտեմբերի 26-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Նյու Յորքում հանդիպել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ բանագնաց Ստաֆֆան Դե Միստուրային:
«Հայաստանում սեղմված բնական գազ օգտագործող վարորդները հայտնվել են անհարմար դրության մեջ: «Ժողովուրդ» օրաթերթը երկու օր է, ինչ դժգոհություններ է ստանում վարորդներից այն մասին, որ իրենք նախկինի չափով իրենց մեքենաները լիցքավորում են, բայց քշում են ավելի քիչ:
Գողության փորձ Հովտաշատի ձկնաբուծարանից:
Երեկ՝ սեպտեմբերի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 22։50-ի սահմաններում «Աշտարակ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի գյուղերից մեկի տներից մեկում երեխայի դի կա կախված։
ԱՊՀ-ի յոթ երկրներ սեպտեմբերի 27-ին հակաօդային պաշտպանության վարժանքներ են սկսել մինչեւ 100 ինքնաթիռների մասնակցությամբ, ներառյալ ռազմավարական ռմբակոծիչները:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեին ցույց է տվել ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի նամակներից մեկը եւ այդ նամակները որակել է արվեստի ստեղծագործություններ։
Սեպտեմբերի 26-ին` ժամը 20:10-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1999թ. ծնված Աղասի Դերենիկի Մկրտչյանը:
Թուրքիայի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների քաղաքականությունը հակասում է երկու երկրների միջեւ ռազմավարական գործընկերության սկզբունքներին:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ մենք գրել էինք այն մասին, որ հայտնի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին ՀՀ իշխանությունը զրկել է դիվանագիտական անձնագրից։ ԱԳՆ-ից մեկնաբանություն չէինք ստացել, քանի որ պատասխանատուներն ԱՄՆ-ում են՝ ՄԱԿ-ի գագաթնաժողովին։ Պատասխանելով մեր հարցին՝ Հենրիխ Մխիթարյանի վերաբերյալ, ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը նշել էր․
Սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Մադագասկարի ԱԳ նախարար Մաքսիմ Էլոի Դովոյի հետ։