Բաժիններ՝

Դանակահարություն Նանսենի անվան այգում

Սեպտեմբերի 26-ին, ժամը 15.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի կտրած ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել 14-ամյա Հ. Ս.-ն և հայտնել, որ վնասվածքը ստացել է թիվ 106 դպրոցի մոտ իր ծանոթի կողմից դանակով հարվածելու հետևանքով:
Ըստ բժշկի տեղեկանքի՝ Հ. Ս.-ն ի վիճակի չի եղել բացատրություն տալու:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 15.00-ին, Նոր Նորքի 1-ին զանգվածի Նանսենի անվան այգում, վիճաբանության ժամանակ, Հ. Ս.-ին դանակի հարվածով վնասվածքը պատճառել է 2004 թ. ծնված Վ. Մ.-ն:

Ժամը 18.00-ին Վ. Մ.-ն ներկայացել է բաժին, տվել խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:

***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս