Առնվազն 17 զինծառայող է զոհվել Աֆղանստանի հյուսիս-արեւմուտքում ռազմակայանի վրա «Թալիբան» արմատական շարժման զինյալների գրոհի հետեւանքով:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օրակարգում Իրանի նախագահի հետ հանդիպում դեռևս չկա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Նաղդալյանը։
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հրաման է ստորագրել, որով հաստատվել է 2018-2019 ուսումնական տարում հանրակրթական ուսումնական հաստատությունների յուրաքանչյուր դասագրքի համար ներդրումային գումարի չափը:
Հայաստանը սկսել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոփոխման գործընթացը։ Այս մասին այսօր լրագրողներին տեղեկացրեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Նաղդալյանը։
ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանն այսօր ժամը 12:00-ին պետք է մամլո ասուլիս տար: Սակայն 10 րոպե անց նա դեռ չէր ժամանել: Դահլիճում էին Տիգրան Առաքելյանը, Դավիթ Պետրոսյանը և այլ ակտիվիստներ, որոնց փորձում էին հեռացնել անվտանգության աշխատակիցները:
Օգոստոսի 10-ին «Արդշինբանկ» ՓԲԸ խորհրդի որոշմամբ Արդշինբանկի վարչության նախագահ է նշանակվել Արտակ Կլիմենտի Անանյանը:
«Բատկիվշչինա» քաղաքական կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն Facebook-ի իր էջում պատմել է ուկրաինացիների աղետալի վիճակի մասին՝ նրանց համեմատելով Հինգ Եգիպտոսի ստրուկների հետ:
Արձակուրդային ամենաթեժ սեզոնին Յունիբանկը հայտարարում է նոր ակցիա դեպոզիտար արկղերի վարձակալության համար: Այսուհետ թանկարժեք իրերը կամ փաստաթղթերն ապահով պահելու նպատակով անհատական դեպոզիտար արկղեր կարելի է վարձակալել 50% զեղչով:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն, ով երեկ վերաքննիչ դատարանի որոշմամբ ազատ է արձակվել, ասուլիս է հրավիրել:
Ավտոմեքենան օգոստոսի 14-ին մխրճվել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի մերձակա արգելափակոցի մեջ:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ քաղաքացու դրամապանակը հափշտակելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Հայաստանի գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայությունը հերքում է Հայաստան ադրբեջանական ծագման ձմերուկ ներմուծման մասին լուրերը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, պարզվում է, վախի մեջ է ապրում, աշխատում:
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Նաղդալյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ հայկական կողմը տարբեր խողովակներով Ադրբեջանին հայտնել է՝ վերադիրքավորումներն անընդունելի են։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի՝ Լոնդոն կատարած այցը սահուն եւ հարթ չի անցել։
ԱՄՆ-ի վարչակազմը պատրաստ է երկխոսություն վարել Իրանի կառավարության հետ, չնայած այդ երկրի ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի արած հայտարարություններին, որը փաստորեն բացառեց Վաշինգտոնի հետ բանակցություններ վարելու հնարավորությունը:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հայկ Մարությանի՝ Երեւանի քաղաքապետի թեկնածու դառնալը փակման վտանգի տակ է դրել «Ազիզյաններ» սիթքոմը։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնն օգոստոսի 13-ին Սպիտակ տանը հանդիպում է անցկացրել ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Սերդար Կըլըչի հետ:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մարտի 1-ի դեպքերից հետո տեսակետ էր շրջանառվում, որ այդ օրերին ներքաղաքական իրադարձություններին ներգրավվել է ոչ միայն բանակը, այլեւ զորք է բերվել նաեւ Ղարաբաղից:
ԱՄՆ-ի իշխանությունները քննարկում են Սեւ ծովում Ուկրաինայի եւ Վրաստանի մասնակցությամբ ավելի հաճախ զորավարժություններ անցկացնելու հնարավորությունը՝ «տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության հակազդման» շրջանակներում:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Լուրեր են շրջում, որ իրավապահ համակարգին այս ընթացքում ամեն ինչով աջակցում է Քննչական կոմիտեի նախկին նախագահ, նախկին դատախազ Աղվան Հովսեփյանը, ով քաջատեղյակ է Հայաստանում գործունեություն ծավալած յուրաքանչյուր անձի դոսյեներից եւ լավ գիտի, թե ում տակ ինչ կա, ում ինչ գործով կարելի է «բռնել»:
Օգոստոսի 14-ին` ժամը 09:56-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շարուրի փողոցի թիվ 12 շենքի բնակարաններից մեկի բնակիչը ցանկանում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով 3-րդ հարկի պատշգամբից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Պաշտպանության նախկին նախարար, ՀՀ նախկին ռազմական տեսուչ Միքայել Հարությունյանը, ով հետախուզվում է Մարտի 1-ի գործով, գտնվում է Մոսկվայում:
ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի տարածքում մոլեգնող բնական հրդեհից զոհվածների թիվը հասել է յոթի:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է Հայաստանի Հանրապետության վարչապետին կից պետական պարգևների և պատվավոր կոչումների շնորհման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողով:
Կոտայքի մարզպետի 2018թ.-ի հունիսի 25-ի N155-Ա որոշման հիման վրա ՀՀ Կոտայքի մարզպետարանի ենթակայության «Հրազդանի Վիլյամ Սարոյանի անվան N 11 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում 2018թ.-ի հունիսի 25-29-ը ներառյալ ուսումնասիրություն իրականացնելու նպատակով ստեղծված աշխատանքային խմբի ուսումնասիրության արդյունքներով արձանագրված իրավախախտումների վերաբերյալ 2018թ.-ի հուլիսի 13-ին Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը Կոտայքի մարզի դատախազին հաղորդում է ուղարկել նշված իրավախախտումները քննության առարկա դարձնելու և օրինական կարգով ընթացքը լուծելու համար:
Կուբայի քաղաքացիներն օգոստոսի 13-ից սկսել են հանրաքվեի դրված նոր Սահմանադրության նախագծի քննարկումը, որը կտեւի մինչեւ նոյեմբերի 15-ը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ օգոստոսի 14-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
Սպիտակ տան տնտեսական խորհրդական Քեւին Հասեթը Թուրքիայի շուկայում տեղի ունեցող տատանումները բացատրել է ժողովրդավարությունից այդ երկրի հեռացմամբ, այլ ոչ թե ամերիկյան պատժամիջոցներով եւ ներկրման մաքսերի բարձրացմամբ:
ՀՀ Կոտայքի մարզպետի 2018թ.-ի հունիսի 26-ի N156-Ա որոշման համաձայն՝ 2018թ.-ի հուլիսի 4-18-ը ներառյալ ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների կիրարկման նկատմամբ իրականացվել է իրավական և մասնագիտական հսկողություն: