Բաժիններ՝

Յուլյա Տիմոշենկոն ուկրաինացիներին համեմատել է Հին Եգիպտոսի ստրուկների հետ

«Բատկիվշչինա» քաղաքական կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն Facebook-ի իր էջում պատմել է ուկրաինացիների աղետալի վիճակի մասին՝ նրանց համեմատելով Հինգ Եգիպտոսի ստրուկների հետ: Նրա խոսքով՝ Ուկրաինայի իշխանությունները ծաղրանքով են վերաբերվում իրենց քաղաքացիներին: «Ուկրաինայի գյուղերում սկսել են խնձոր ընդունել տնամերձ հողամասերից եւ այգիներից:

Գինը բացառիկ է՝ 30-40 կոպեկ մեկ կիլոգրամի դիմաց: Հին Եգիպտոսում Թութանհամոնի ժամանակներում ստրուկներն ավելի մեծ վաստակ ունեին: Մարդկանց նկատմամբ անարգանքից բացի, դա այլ բան չի կարելի համարել»,- գրել է Տիմոշենկոն:

Բացի դրանից, նա Լեհաստանում աշխատող ուկրաինացիներին համարել է այն «տնտեսական գործոնը», որը երկրում մարդկանց թույլ է տալիս գոյատեւել: «Լեհաստանում աշխատող ուկրաինացիները երեք ամսում Ուկրաինա են ուղարկել 800 միլիոն դոլար: Դա հենց այն «տնտեսական գործոնն է», որը մեր քաղաքացիներին օգնում է այստեղ գոյատեւել, ի հեճուկս հայրենի իշխանության 145 «բարենորոգումների»,- հավելել է Տիմոշենկոն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս