Կալիֆոռնիայում մոլեգնող հրդեհի զոհերի թիվը հասել Է յոթի
ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի տարածքում մոլեգնող բնական հրդեհից զոհվածների թիվը հասել է յոթի: Այդ մասին հայտնել է San Francisco Chronicle թերթը՝ վկայակոչելով հրշեջներին:
Ավելի վաղ հաղորդվել էր վեց զոհվածների մասին, եւս յոթ մարդ անհայտ կորած է համարվում: Հրշեջ ծառայության տվյալներով՝ հրշեջներից մեկը մահացել է օգոստոսի 13-ին Սան Ֆրանցիսկոյի հյուսիսի Մենդոսինոյի օկրուգի շրջանում:
Մենդոսինոյի օկրուգում հրդեհն ամենաընդգրկունն է դարձել Կալիֆոռնիայի նահանգի պատմության մեջ: Այն ճարակել է ավելի քան 283 հազար ակր (մոտավորապես 114,5 հազար հեկտար) տարածք: Նշվում է, որ հրդեհի մարմանը մասնակցում է հրշեջ ծառայության շուրջ չորս հազար աշխատակից:
ԱՄՆ-ի ազգային միջգերատեսչական հրշեջ կենտրոնը հայտնել է, որ երկրում մոլեգնում է 110 անտառային հրդեհ 15 նահանգներում, բռնկումների մեծ մասը երկրի հյուսիս-արեւմուտքում է եւ Ալյասկայի նահանգում: 2018 թվականին ԱՄՆ-ում անտառային հրդեհների տարածքն արդեն կազմում է մոտավորապես 23 հազար քառակուսի կիլոմետր, բռնկումների թիվը տարեսկզբից գերազանցել է 40 հազարը: Կալիֆոռնիայի տարածքում մոլեգնում է ինը հրդեհ, որոնց տարածմանը նպաստում է չոր ու քամոտ եղանակը:
Նահանգում արտակարգ դրություն է հայտարարված, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: