2018 թ. օգոստոսի 14-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.0%:
Հայաստանում էլեկտրոնային առողջապահության համակարգը սահուն ներդնելու, դրա ճշգրտությունն ու դրանում ներբեռնված անձնական տվյալների կիբերանվտանգությունն ապահովելուն առնչվող հարցեր են քննարկվել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և նորարարական տարբեր հայեցակարգերի հեղինակ Հարի Գլորիկյանի հանդիպման ժամանակ:
Մենք հայերենի պահպանման ու զարգացման համար տուգանման քաղաքականությունից պետք է անցում կատարենք մեկ այլ տեսակի քաղաքականության: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը:
Տասնյակ մարդիկ են զոհվել Իտալիայի Ջենովա քաղաքի մերձակա կամրջի փլվելու հետեւանքով:
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության կողմից վերջին 2 ամիսների ընթացքում հայտնաբերվել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման 44 դեպք, որից 22-ը՝ թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մաքսանենգության, իսկ 22-ը՝ վարչական բնույթի մաքսային իրավախախտումների մասով:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որևէ ուղղակի կամ անուղղակի կապ չունի այսօր «Էրեբունի պլազայում» նախատեսված Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի տապալման հետ։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետի մամլո խոսնակ Արման Եղոյանը՝ ի պատասխան դիտարկման, որ ակցիայի մասնակիցների շարքում էին նաև Նիկոլ Փաշինյանի մերձավոր շրջապատից անձինք, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ։
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ընթացիկ տարվա օգոստոսի 23-24-ին պաշտոնական այցով կգտնվի Վրաստանում:
Օգոստոսի 14-ին՝ ժամը 14:33-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի Շախմատի տան մոտակայքում քաղաքացին սայթաքել է և ընկել մոտ 2 մ բարձրությունից՝ հայտնվելով Աղստև գետի ափամերձ հատվածում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Օգոստոսի 14-ին՝ ժամը 13:37-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Ոսկեվազ-Աշտարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Երբ առաջին քայլերն էի անում դիվանագիտության ոլորտում, Գուրգեն Խաժակյանի դեպքը որպես օրինակ էր բերվում, քանի որ նա, եթե չեմ սխալվում, ԱԳՆ պատմության մեջ միակ անձնավորությունն է, որ աշխատանքից հեռացվել էր որևէ դիվանագիտական գործունեությունում պիտանիություն չունենալու պատճառով»:
Ռուսաստանը բարձր է գնահատում Թուրքիայի անկախ արտաքին քաղաքականությունը եւ հակառուսական պատժամիջոցներին միանալուց Անկարայի հրաժարվելը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է առաջիկա հինգ օրերի եղանակի կանխատեսումը:
Երկարատև հիվանդությունից հետո այսօր հիվանդանոցում մահացել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի մայրը՝ Լիլիա Արտաշեսի Չիլինգարյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում բոլոր քաղաքացիների կոչ արեց օգոստոսի 17-ին գնալ Հանրապետության հրապարակ և մասնակցել հանրահավաքին։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն օգոստոսի 14-ին երկխոսության վերադառնալու կոչ է ուղղել ԱՄՆ-ին՝ Անկարայի եւ Վաշինգտոնի փոխհարաբերություններում ստեղծված խնդիրները լուծելու համար:
Ինչպես գիտեք, այսօր, ժամը 12:00 «Էրեբունի-Պլազա» բիզնես-կենտրոնում պետք է կայանար ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը, որին հրավիրված էին հայաստանյան բոլոր ԶԼՄ-ները: Ակնկալվում էր, որ ասուլիսի ընթացքում պետք է արվեին կարևոր քաղաքական հայտարարություններ և տրվեին բազմաթիվ հարցերի պատասխաններ:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 13-ից 14-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 52 դեպք։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն օգոստոսի 14-ին հայտարարել է ամերիկյան էլեկտրոնային արդյունաբերության արտադրանքի բոյկոտի մասին, հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները: «Թուրքիան բոյկոտելու է ամերիկյան էլեկտրոնիկան:
«Ռազմական ոստիկանությունը զորակոչից սկսած շարունակում է ուշադրության կենտրոնում պահել զորակոչից տեղակայման վայր մեկնած նորակոչիկներին՝ նպաստելով զինծառայողների շրջանում արատավոր բարքերի վերացմանը, ինչպես նաև բանակում միջանձնային հարաբերությունների մակարդակի բարձրացմանը»:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում է:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը չի կայանա: Այս մասին Tert.am-ին հայտնեց 2-րդ նախագահի մամուլի քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը:
Լոնդոնում խորհրդարանի շենքի մերձակայքում ավտոմեքենայի հետ կապված միջադեպը, որի հետեւանքով օգոստոսի 14-ին մի քանի մարդ է տուժել, հետաքննում է իրավապահ մարմինների հակաահաբեկչական ստորաբաժանումը:
«Կանեփ-կակաչ – 2018» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը շարունակվում է:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ իր երկիրը լիովին պատրաստ է տնտեսական բարենորոգմանը, որը կկայանա օգոստոսի 20-ին:
Գլխավոր դատախազությունը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորումը վերացնելու Վերաքննիչ դատարանի որոշումը ստանալու հետո դրան համահունչ բողոք կներկայացնի:
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում (ԿԴՀ) Էբոլա հեմոռագիկ տենդի մահացու վիրուսով հիվանդացածների թիվը հասել է 115-ի:
Օգոստոսի 14-ին` ժամը 10:42-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրափրկարարները վերսկսել են Սեւանա լճում կորած քաղաքացու որոնողական աշխատանքները:
Նախօրեին Վերաքննիչ դատարանը բավարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ առաջին ատյանի դատարանի կողմից կալանավորումն ընտրելու վերաբերյալ պաշտպանների բողոքը, և Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց:
ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարարությունը Պեկինում հայտարարել է, թե խիստ դժգոհ է այն բանի առնչությամբ, որ՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից օգոստոսի 13-ին ստորագրված՝ երկրի 2019 թվականի ֆինանսական տարվա պաշտպանական բյուջեում Չինաստանը հիշատակված է բացասական առումով:
Չպարզված հանգամանքներում Ադրբեջանում հայտնված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի հարցը ՀՀ ԱԳՆ օրակարգում է։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԳՆ մամուլի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Նաղդալյանը: