ԱՄՆ-ը ծրագրում է Սև ծովում ավելի հաճախ վարժանքներ անցկացնել Ուկրաինայի և Վրաստանի մասնակցությամբ

ԱՄՆ-ի իշխանությունները քննարկում են Սեւ ծովում Ուկրաինայի եւ Վրաստանի մասնակցությամբ ավելի հաճախ զորավարժություններ անցկացնելու հնարավորությունը՝ «տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության հակազդման» շրջանակներում:

Համապատասխան դրույթը բովանդակում է ԱՄՆ-ի ռազմական կարիքների համար հատկացումների մասին օրենքը, որն օգոստոսի 13-ին ստորագրել է նախագահ Դոնալդ Թրամփը:

Փաստաթղթի տեքստում ասված է, որ Պենտագոնի ղեկավարը, պետքարտուղարը եւ Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատարը պետք է մշակեն եւ իրականացեն Եվրոպայում դաշնակիցներին եւ գործընկերներին աջակցություն ցույց տալու ռազմավարություն, որոնք «գտնվում են ռուսական ագրեսիայի սպառնալիքի ներքո»: ԱՄՆ-ի նոր պաշտպանական բյուջեն նախատեսում է 716 միլիարդ դոլարի հատկացում Պենտագոնին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031