Բաժիններ՝

Ավտոմոբիլը մխրճվել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի մերձակա արգելափակոցի մեջ

Ավտոմեքենան օգոստոսի 14-ին մխրճվել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի մերձակա արգելափակոցի մեջ: Զինված ոստիկանությունը շրջապատել է մեքենան: Այդ մասին, հայտնել է Daily Mail-ը:

Ականատեսները հարվածի բարձր ձայնը լսել են առավոտվա ժամը մոտավորապես 07:30-ին, երբ արծաթավուն ավտոմեքենան մխրճվել է արգելափակոցի մեջ: Միջադեպի վայր է ժամանել զինված ոստիկանությունը եւ շրջապատել մեքենան: Պատահարի հանգամանքները պարզվում են, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս