Բաժիններ՝

Թալիբները ռազմակայան են գրավել Աֆղանստանի հյուսիս-արևմուտքում. 1TV

Առնվազն 17 զինծառայող է զոհվել Աֆղանստանի հյուսիս-արեւմուտքում ռազմակայանի վրա «Թալիբան» արմատական շարժման զինյալների գրոհի հետեւանքով: Այդ մասին օգոստոսի 14-ին հայտնել է 1TV հեռուստաալիքը:

Միջադեպը տեղի է ունեցել լույս օգոստոսի 14-ի գիշերը Ֆարյաբի նահանգում:

Հեռուստաալիքի տեղեկատվությամբ՝ հարձակման արդյունքում զինյալները կարողացել են գրավել Chenayeeha ռազմակայանը: Նշվում է, որ եւս 12 զինծառայողներ վերքեր են ստացել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս