«Հանրությունը դեռևս չի տեսել Հայկ Մարության քաղաքապետի թեկնածուին, որը շատ ուժեղ է». Տիգրան Ավինյան

ՀՀ փոխվարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Տիգրան Ավինյանը վստահ է, որ Երևանի քաղաքապետի պաշտոնում Հայկ Մարությանը կարող է լուրջ հաջողությունների հասնել: Այս մասին փոխվարչապետը հայտնեց «Ազատության» ուղիղ եթերում:

«Ինքս քվեարկել եմ Հայկ Մարությանի օգտին: Նա իր նոր դերում հայտնություն է լինելու հասարակության համար»,- ասաց փոխվարչապետը:

Տիգրան Ավինյանի խոսքով` Մարությանը ոչ միայն դերասան է, այլև պրոդյուսեր, և կարող է իր մասնագիտական ու կազմակերպչական հմտություններն օգտագործել Երևանի քաղաքապետի պաշտոնում:

«Մենք տեսել ենք Հայկ Մարության դերասանին, բայց հանրությունը դեռևս չի տեսել Հայկ Մարության քաղաքապետի թեկնածուին, որը շատ ուժեղ է: Նա կարող է իրական փոփոխություններ բերել Երևան քաղաքին»,- նշեց Ավինյանը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031