Բաժիններ՝

Մեր ըմբիշները արդարացրեցին սպասելիքները Եվրոպայի առաջնությունում. Արայիկ Բաղդադյան

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը Եվրոպայի առաջնությունում հայ մարզիկների արդյունքներն աննախադեպ է համարում:

Ընդհանուր արդյունքներից շատ գոհ ենք, կարող եմ ասել, որ նման արդյունքը հատկապես ազատ ոճում աննախադեպ էր: Մեր ըմբիշներն արդարացրեցին սպասելիքները Եվրոպայի առաջնությունում: Երիտասարդների այդ նվաճումները երկար տարիների լուրջ աշխատանքի արդյունք է: Ժամանակն էր եկել, և իրենք էլ հասունացել էին մեդալների համար»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Բաղդադյանը:

Վերջինիս խոսքով` միակ բացթողումը Ռոման Ամոյանի հետ է կապված, որտեղ իրենց գործն արեցին մրցավարները: «Դեռևս վաղ է մտածել, որ այս երիտասարդները կլինեն նաև Տոկիոյի օլիմպիական թիմում, բայց ինչու ոչ, մի քանիսը կարող են համալրել ազգային թիմերը»,-շեշտեց գլխավոր քարտուղարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս