
Արցախի պատգամավորները Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն են ներկայացրել

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների կեսը օգոստոսի 7-ին միջնորդություն են ներկայացրել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին: Նրանում ասվում է.
«Կարևորելով 2008 թվականի մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների պատճառների բացահայտման գործի քննությունը բացառապես իրավական ճանապարհով իրականացնելու անհրաժեշտությունը՝ մենք՝ ներքոստորագրյալներս, միջնորդում ենք Արցախի Հանրապետթյան առաջին նախագահ, Արցախի հերոս և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը փոխարինել ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցով՝ հաշվի առնելով Ռոբերտ Քոչարյանի մատուցած ծառայությունները ՀՀ և ԱՀ պետականաշինության գործում»:
Նամակի տակ ստորագրել են.
- Ղուլյան Աշոտ – ԱԺ նախագահ
- Արթուր Թովմասյան – «Հայրենիք»
- Հյուսնունց Ռուդիկ – «Հայրենիք»
- Դադայան Ռամելա – «Հայրենիք»
- Մխիթարյան Արզիկ – «Հայրենիք»
- Ուլուբաբյան Վարդգես – «Հայրենիք»
- Բաղրյան Վարդգես – «Ժողովրդավարություն»
- Գրիգորյան Արամ – «Հայրենիք»
- Ղահրամանյան Ռոբերտ – «Հայրենիք»
- Կասպարյան Գրիգորի – «Հայրենիք»
- Օհանյան Արմեն – «Հայրենիք»
- Գալստյան Ժաննա – «Ժողովրդավարություն»
- Մելքումյան Դավիթ – «Ժողովրդավարություն»
- Բարսեղյան Լյուդմիլա – «Ժողովրդավարություն»
- Օհանջանյան Արարատ – «Հայրենիք»