Էլինա Դանիելյանը մասնակցում է Կավալայի միջազգային մրցաշարին
Շախմատի Հայաստանի կանանց հավաքականի անդամ Էլինա Դանիելյանը մեկնարկել է հունական միջազգային մրցաշարում:
Հունաստանում մեկնարկել է ավանդական Կավալայի միջազգային բաց մրցաշարը, որին այս տարի մասնակցում է 133 շախմատիստ: Մասնակիցների թվում են 12 գրոսմայստեր: Մրցաշարում Հայաստանը ներկայացնում է Հայաստանի կանանց հավաքականի առաջատար, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը: Մրցաշարում տեղի են ունեցել մեկնարկային առաջին երեք տուրերի պարտիաները: Խաղացված տուրերում Դանիելյանը տոնել է երկու հաղթանակ և մեկ պարտիայում պարտություն կրել: 3-րդ տուրից հետո աղյուսակը 3-ական միավորով գլխավորում են 8 շախմատիստ