Կառավարությունը երկիրը հետ գլորելու իրավունք չունի, և մեզ համար կարևոր է կառավարման ոլորտի թվայնացումը։
Հավանաբար բոլորն էլ լսել են կտավատի յուղի օգտակարության մասին, որն արդյունավետ կերպով պայքարում է ազատ ռադիկալների ու վնասակար խոլեստերինի դեմ։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով այսօր վարույթն իրականացնող մարմնին է ներկայացել բողոքի ակցիաներ իրականացնելու ժամանակ անչափահասին առևանգելու փորձ կատարելու մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող անձը։
«Բնական է, որ մի քանի անգամ հանդիպումներ են եղել, քանի որ Հայաստանն ու Ռուսաստանը ռազմավարական դաշնակիցներ են, ինտեգրացիոն նույն կառույցների անդամ, հետևաբար՝ միմյանց հանդիպելու առիթները ևս շատ են»:
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկվում են մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Արարատի մարզում գործող «Արարատյան ավտոկայան» ՍՊԸ ընկերության տնօրինության կողմից թույլ տրված չարաշահումները պարզելու, պետությանը պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ։
«Մենք չենք գործում միայն այն սկզբունքով, որ փող տրամադրենք միայն նրա համար, որ հեղափոխություն է տեղի ունեցել: Իմ այցի նպատակն է, որ մենք նաև հասկանանք կառավարության կարիքները ու ճշգրտումներ կատարենք մեր աջակցության մեջ»:
Հուլիսի 20-ին ԱԱԾ վարչական շենքի ընդունելության սրահում ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ընդունեց ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային:
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն կարծիք է հայտնել ԱԱ-ում կիսապաշտպան Պոլ Պոգբայի խաղի մասին:
Վերջին շրջանում տարբեր հարթակներում, հատկապես սոցիալական կայքերում, զգալիորեն ավելացել է զինված ուժերի վերաբերյալ տարաբնույթ չհիմնավորված տեղեկատվության լրահոսը, ընդ որում՝ դրա գերակշիռ մասն անանուն է, հավաստիության և ռացիոնալության որևէ տարր չպարունակող:
Քուվեյթաբնակ գործարար, բարերար, ՀԳՄ անդամ Կիրակոս Գույումճյանը ցանկություն ունի Հայաստանում իրականացնելու «Գնի՛ր Հայաստանում» ծրագիրը:
Տասնյակ կազմակերպությունների ներկայացուցիչներ քննարկեցին Հայաստանում տոների ցանկում Ընկերության օրը ներառելու գաղափարը:
ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կազմակերպված հանցավոր խմբավորումների դեմ պայքարի բաժնի ծառայողներն, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, պարզել են, որ, այսպես կոչված՝ «Օրենքով գող» Կոբա Շեմազաշվիլին 2016 թվականին կեղծ անձնագրով մուտք է գործել Հայաստանի տարածք։
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը հուլիսի 21-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Տավուշի մարզ ՝ համայնքային նշանակության խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով։
«Մենք հավաքվել ենք, որ իրավիճակ փոխենք: Այս հավաքը շատ մեծ էներգիա ունի»:
Հուլիսի 20-ին Բագրատաշենի մաքսակետի մոտ բողոքի ակցիա են իրականացրել Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղի մի խումբ բնակիչներ՝ մոտ 20 րոպե փակելով մաքսակետի մուտքը:
«Ռեգնում» լրատվական գործակալության սյունակագիր, քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը երեկ 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Փանիկ գյուղում տեղի ունեցած միջադեպին ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արձագանքին՝ կոշտ գնահատականներ էր հնչեցրել։
Առաջին համարի հետ կապված «Կարմիրների» հարցը փակված է: «Ռոմայի» դարպասապահ Ալիսոն Բեքերը պաշտոնապես դարձավ «Լիվերպուլի» ֆուտբոլիստ:
«Իհարկե, բացի հումորից, ես դրանում տեսնում եմ նաև որոշակի քաղաքական բովանդակություն՝ այդ զանգերի միջոցով խոսակցության հեղինակները փորձում են ճշտել, թե ինչքանով է Եվրամիությունն աջակցել հեղափոխությանը Հայաստանում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ռուս պրանկերներին, որոնք արդեն մի քանի անգամ զանգահարել են եվրոպական երկրների, Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաների և խոսել Նիկոլ Փաշինյանի […]
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է մեծանուն նկարիչ Մինաս Ավետիսյանի տուն՝ շնորհավորել նրա այրուն, զավակներին ու թոռներին՝ մեծ նկարչի ծննդյան 90-ամյակի առթիվ:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները դիտավորությամբ թաքցնելու առերևույթ դեպքի առթիվ։
Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում հուլիսի 1-ին մեկամյա երեխայի մահվան ցավալի փաստի շուրջ շահարկումներին, բուժհաստատության վերակենդանացման բաժանմունքի վարիչ, մանկաբույժ Աննա Չոբանյանի խոսքով, պետք է վերջ դնել:
«Կախարդական փայտիկի հետ ամեն ինչ կարգին է, և կախարդական փայտիկն իր գործն անում է ու կանի։ Սրանում կարող եք չկասկածել»,- այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան հարցի, թե ինչո՞ւ իր «կախարդական փայտիկը» չի անցել ՊԵԿ-ի կողքով, և ՊԵԿ-ում սկանդալային կոռուպցիոն նշանակումներ են արվում։
Իտալական «Ռոմայի» դարպասապահ Ալիսոնը տեղափոխվեց «Լիվերպուլ»:
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ժողովրդավարության, մարդու իրավունքների և հումանիտար հարցերով գլխավոր հանձնաժողովի նախագահ Մարգարետա Քիներ-Նելենը, փոխնախագահ Միշել Ջորջ Լինքը և զեկուցող Կիրիակոս Հաջիյանին կոչ են արել Թուրքիայի իշխանություններին ազատ արձակել երկրում ազատազրկված պատգամավորներին:
«Ես չլսեցի, թե Ռուսաստանը՝ իր ներկայացուցիչներով, ինչպես են պատկերացնում՝ իրենք ինչ բացթողումներ են արել, կամ ինչպես են տեսնում այն լուծումները, որ այդ բացերն այլևս չկրկնվեն»,- այսօր հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ թեմայով ֆորումի ժամանակ դիմելով ռուս գործընկերներին՝ այս մասին ասաց ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը։
«ՌԴ ազդեցությունը Հարավային Կովկասում ահռելի է, սակայն այդ միտքը մի քանի անգամ կրկնելով՝ Փաշինյանը մի կողմից՝ պատերազմի վերսկսման պատասխանատվությունից մի տեսակ ազատում է Ալիևին, մյուս կողմից՝ թերագնահատում այլ գերտերությունների տեսանելի շահերը և գործողությունները տարածաշրջանում»:
«Լոռի» ֆուտբոլային ակումբի նախագահ Թովմաս Գրիգորյանը հայտարարել է, որ ողջունում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի հնարավոր թեկնածության առաջադրումը:
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու Դավիթ Արշակյանը պայմանագիր է կնքել խորվաթական «Գորիցա» ակումբի հետ:
Էրեբունի բժշկական կենտրոնի ծննդատունը համալրվել է եւս մեկ բաժանմունքով` բարձր դասի հիվանդասենյակներով։