
Դավիթ Արշակյանը տեղափոխվել է խորվաթական «Գորիցա»

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու Դավիթ Արշակյանը պայմանագիր է կնքել խորվաթական «Գորիցա» ակումբի հետ: Ադ մասին Արշակյանը տեղեկացրել է սոցիալական ցանցի իր էջի միջոցով:
«Գորիցա»-ն նախորդ մրցաշրջանում հաղթել է Խորվաթիայի երկրորդ լիգայում և նոր մրցաշրջանում հանդես կգա բարձրագույն խմբում:
Դավիթ Արշակյանը հունիսին հեռացել էր դանիական «Վեյլե»-ից: Մինչ այդ նա հանդես է եկել Սանկտ Պետերբուրգի «Զենիթ»-ի երկրորդ թիմում, Երևանի «Միկա»-ում, Լիտվայի «Տրակայ»-ում և ԱՄՆ-ի «Չիկագո Ֆայր»-ում: