Բաժիններ՝

Նախարար Սուրեն Պապիկյանը կմեկնի Տավուշի մարզի մի շարք համայնքներ

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը հուլիսի 21-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Տավուշի մարզ ՝ համայնքային նշանակության խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով։

Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից:

Հուլիսի 21-ին նախարարը Դիլիջան, Նոյեմբերյան, Բերքաբեր համայնքներում հանդիպումներ կունենա համայնքների ղեկավարների, ավագանու և վարչական ներկայացուցիչների հետ։

Հաջորդ օրը` հուլիսի 22-ին, Սուրեն Պապիկյանը աշխատանքային խորհրդակցություն կանցկացնի Տավուշի մարզպետի, մարզպետարանի ղեկավար կազմի, Իջևանի տարածաշրջանի համայնքների ղեկավարների, Իջևանի համայնքի ավագանու անդամների և Բերդ համայնքի ղեկավարի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031