Նախագահ Դոնալդ Թրամփին ԱՄՆ – Ռուսաստան գագաթնաժողովում հաջողվեց հասնել առաջադրված նպատակներից մեկին. ուղի գտնել Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ մի շարք առավել հրատապ հարցերի շուրջը կառուցողական երկխոսության համար:
ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ է ընդունվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 313-րդ հոդվածի 1-ին մասով և 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված` պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, նրան կաշառք տալու, կաշառքի միջնորդության և շորթման դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում հարուցված քրեական գործը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերին կայցելի ԱՄՆ, որտեղ նախատեսվում է Փաշինյանի ելույթը ՄԱԿ- գլխավոր ասամբլեայում, որից հետո, ամենայն հավանականությամբ, կլինեն երկկողմ հանդիպումներ ամերիկյան գործընկերների հետ:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Վճռաբեկ դատարանի պալատների նախագահներ են նշանակվել:
Թուլություն, ուժեղ գլխացավ, լորձաթաղանթի բորբոքում, մարմնի բարձր ջերմություն , որովայնային ցավեր, սրտխառնոց, փսխում. սրանք էնտերովիրուսի հիմնական ախտանշաններն են:
«Արցախ» ֆուտբոլային ակումբի տնօրինությունը մեծ ոգևորությամբ է ընդունում Արթուր Վանեցյանի՝ ՀՖՖ նախագահի ընտրություններին իր թեկնածությունն առաջադրելու ցանկության մասին լուրը։
Հուլիսի 19-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրամաններով մի շարք պաշտոնանկություններ են տեղի ունեցել Ճանապարհային ոստիկանությունում։
Շենքի աստիճանահարթակին սեքսուալ բնույթի բռնի գործողություններ էր կատարել:
British Airways ավիաընկերության ինքնաթիռը հուլիսիի 20-ին վթարային վայրէջք է կատարել Լոնդոնի Գաթվիք օդանավակայանում՝ տեխնիկական անսարքության պատճառով:
Պարզվել է նաև, որ նույն անձինք հունիսի 1-ից հուլիսի 17-ը վաճառել են 3569 լիտր կաթ և դարձյալ վաճառքից ստացված 927940 դրամը չեն մուտքագրել կազմակերպության հաշվեհամարին։
ԿԺԴՀ-ի միջուկազերծումն զգալի ժամանակ կզբաղեցնի: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն հուլիսի 19-ին Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում առողջապահության նախարարության կողմից ձեռնարկված ուսումնասիրության արդյունքում արձանագրվել են մի շարք չարաշահումներ և խախտումներ:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ՀՀ իշխանությունները լուրջ խնդրի առաջ են կանգնել Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին նախապատրաստվելիս:
Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 20-ին շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության 25-ամյակի կապակցությամբ:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Արարատցեմենտ» ընկերության աշխատակիցները մտահոգված են. նրանց խոսքերով` ցեմենտի արտադրությամբ զբաղվող գործարանը կանգնած է փակման վտանգի առաջ:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Իգոր Սարգսյանը նախորդ տարի վաճառել է իր մեքենան՝ փոխարենը գնելով ավելի թանկարժեքը, ինչի մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած 2017 թ. տարեկան հայտարարագրից:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը երեկ չի բացառել, որ աշխատանքից կազատի Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի տնօրեն Արա Մինասյանին:
Միսուրիի նահանգի Թայբլ Ռոք լճում հուլիսի 19-ին խորտակվել է ամֆիբիա-զբոսանավակը: Զոհվել է առնվազն ութ մարդ, հաղորդել է Associated Press գործակալությունը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հուլիսի 20-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանը շարունակում է հանդիպումներ ունենալ Վաշինգտոնում: Փոխվարչապետն այս օրերին հանդիպել է ամերիկացի օրենսդիրների ու Վաշինգտոնի ռազմավարական կենտրոնների ղեկավարների հետ:
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով` Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը մարզի գյուղապետերին «չորով» հրահանգում է հրաժարվել պաշտոններից:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կառավարությունը որոշել է կրճատել աշխատակազմի ծախսերը, բայց արի ու տես, որ խնայողություններն անում է տպագիր մամուլի հաշվին: Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան, հաստատել է տեղեկությունները, որ իրենք հրաժարվել են թերթերի բաժանորդագրումից:
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Մոտ 1 ամիս առաջ մամուլում եւ սոցցանցերում տեղեկություն էր տարածվել, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ԱԱԾ աղմկահարույց բացահայտումներից հետո իր տղաների հետ լքել է երկիրը:
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի ավագանու արտահերթ ընտրությանը Նիկոլ Փաշինյանի թիմի հաղթանակը կարծես թե որեւէ մեկի մոտ կասկած չի հարուցում, եւ ինտրիգն այն է, թե ինչ ֆորմատով կմասնակցի Փաշինյանի թիմը՝ «Ելք» դաշինքո՞վ, թե՞ «Քաղաքացիական պայմանագրով», ու ըստ այդմ՝ ով կլինի Երեւանի քաղաքապետի թեկնածուն:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017 թ. տարեկան հայտարարագիրը:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մինչ ՀՔԾ-ն Ռոբերտ Քոչարյանին Մարտի 1-ի գործի շրջանակներում հրավիրում է հարցաքննության՝ որպես վկա, նրա որդու քենակալը (բաջանաղը՝ Վլադիմիր Բադալյանի երկրորդ փեսան)՝ Արմեն Միրզոյանը, նշանակվում է ՀՀ ՊԵԿ հետբացթողումային հսկողության վարչության պետ:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Լուսավոր Հայաստանում» քննարկում են՝ եթե համաձայնության չեկան Երեւանի ավագանու ընտրություններին «Ելք» դաշինքով մասնակցելու վերաբերյալ, ապա իրենք կմասնակցեն մենակ։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 20-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են, բացառությամբ Վանաձոր-Ալավերդի-Վրաստան ավտոճանապարհի:
Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Նյու Յորքում հուլիսի 19-ին հանդիպեց Միավորված ազգերի կազմակերպության քաղաքական դեպարտամենտի ղեկավար, գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոսմարի Դիկարլոյի հետ:
Հուլիսի 19-ին` ժամը 15:48-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 29 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: