
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշմամբ հուլիսի 30-ը սահմանվել է որպես Ընկերության միջազգային օր

Տասնյակ կազմակերպությունների ներկայացուցիչներ քննարկեցին Հայաստանում տոների ցանկում Ընկերության օրը ներառելու գաղափարը:
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշմամբ հուլիսի 30-ը սահմանվել է որպես Ընկերության միջազգային օր: Այս որոշմամբ կարևորվում է երիտասարդների և ապագա առաջնորդների մասնակցությունը համայնքային միջոցառումներին, որոնց նպատակն է խթանել տարբեր մշակույթների ներգրավումը և դրանց հանդեպ հարգանք սերմանելը` նպաստելով ազգերի միջև փոխըմբռնման և բազմազանության հանդեպ հարգանքի ձևավորման:
Հայաստանում Ընկերության օրվա առաջին տոնակատարությունը նախատեսվում է իրականացնել հուլիսի 30-ին: Քննարկման ընթացքում ներկայացվեցին տարբեր գաղափարներ համատեղ բրենդիգ ստեղծելու, տոնի առթիվ հատուկ զեղչեր, առաջարկներ տրամադրելու, միջոցառումներ կազմակերպելու վերաբերյալ: Այս ծրագրերը դեռ քննարկման փուլում են:
ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանի կարծիքով, առաջարկված բոլոր գաղափարները պետք է քննարկվեն, մշակվեն և համակարգվեն:
«Աշխարհում նման լավ տոն կա` Ընկերության օրը: Առաջարկություն կա Հայաստանում ևս իրականացնել և նշել այդ տոնը, որի միջոցով լավ հնարավորություններ կընձեռվեն թե՛ բիզնեսին և թե՛ մարդկային հարաբերություններին»,- ասաց Ալեքսանյանը:
Տնտեսավարողները նշեցին, որ նախատեսվում է հաջորդ տարի կազմակերպել նաև «Ընկերների ամիս», որը կեզրափակվի հուլիսի 30-ին: