«Քննարկումների ժամանակ կառավարության ներկայացուցիչներին ասվել է՝ «ախպեր ջան, դուք չե՞ք իշխանությունը, դե, գնացեք, որտեղից ուզում եք, կամերաները բերեք, դրեք, կազմակերպեք», պարզ է, չէ՞, որ բեռը կրում է օրվա իշխանությունը»,- այսօր Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքի բարեփոխումների քննարկման ժամանակ հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։
Այսօր ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղվեց սուպերվարչապետության մասին, թե «Սերժ Սարգսյանի համար ձևած» սուպերվարչապետությունն այժմ Փաշինյանն է «վայելում», հարմարավե՞տ է զգում դրա մեջ, մտադրություն ունի՞ հրաժարվել դրանից: «Սազում ա՞»,- կատակեց Փաշինյանը:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է մասնագիտացված աուդիտորական եւ խորհրդատվական ծառայությունների մատուցման ոլորտում համաշխարհային առաջատարներից մեկի` «Ernst and Young» ընկերության ներկայացուցիչներին՝ Կենտրոնական եւ Հարավ-Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի կառավարիչ- գործընկեր Յացեկ Կեձիորի գլխավորությամբ:
«Ես չեմ կարծում, որ որևէ մեկը, այդ թվում՝ Ռոբրետ Քոչարյանը, ունի Սահմանադրությամբ բացարձակ իմունիտետ, եթե մեղադրանք առաջադրելու հիմք կա: Մնացածը քննչական մարմինների գործն է»,- այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Մարտի 1-ի գործին և ՀՀ երկրորդ նախագահին հարցաքննության հրավիրելու փաստին:
Ընկերությունը եւս մեկ անգամ հայցում է քաղաքացիների եւ քաղաքի հյուրերի ներողամտությունը պատճառված անհարմարության համար: Ընկերությունը անում է ամեն հնարավորը՝ իրավիճակը կարգավորելու համար:
«Ես անձամբ Տարոն Մարգարյանին որևէ բան չեմ հորդորել»,- այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե հորդորե՞լ է Տարոն Մարգարյանին հրաժարական տալ, և արդյոք ինքը Երևանի քաղաքապետի թեկնածու ունի՞:
Իսպանիայի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն ցանկանում է անգլիական «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Էմերիկ Լապորտին տեսնել Իսպանիայի ազգային հավաքականի կազմում:
Ճապոնիայի խորհրդարանի ստորին պալատը հուլիսի 20-ին մերժել է կառավարությանն անվստահության քվե հայտնելու մասին առաջարկությունը:
Ն.Փաշինյանը չհամաձայնեց տեսակետին, որ Ռուսաստանը փորձում է վերակենդանացնել Լավրովյան պլանը: Նա նշեց, որ բոլորը հասկանում են, որ Ռուսաստանը՝ որպես գերտերություն, ունի հնարավորություն թույլ չտալու պատերազմի վերսկսում մեր տարածաշրջանում:
Հուլիսի 19-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, օպերատիվ տվյալների իրացմամբ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները հսկիչ անցագրային կետում զննության են ենթարկել հիմնարկի շինարարական աշխատանքներում ներգրավված էքսկավատորը, որի խցիկում հայտնաբերել են պոլիէթիլենային տոպրակ:
Հուլիսի 20-ին, ժամը 11:01-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Ռոմանի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 1 հասցեում այրվում է տուն:
Այսօր Ազգային ժողովում Ընտրական օրենսգքրի բարեփոխումների թեմայով հրավիրված քննարկման ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը ներկայացրեց, թե ինչո՞ւ են իրենք դեմ ՀՅԴ-ի առաջարկին՝ ընտրություններն անցկացնել բաց համամասնական ընտրակարգով։
Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի Եվրասիական ռազմավարություններ խորհրդատվական գործակալության նախագահ Անդրեյ Սուշինցովն այսօրվա քննարկման ժամանակ հայ-ռուսական հարաբերությունները դիտարկեց միջազգային համատեքստում, և փորձեց նկարագրել այն ընդհանուր տենդենցներն ու խնդիրները, որոնց միաժամանակ բախվում են Հայաստանն ու Ռուսաստանը։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել է անչափահասի նկատմամբ ոտնձգություն կատարած անձի ինքնությունը, վերջինիս առաջադրվել է մեղադրանք:
Մեր հարցին՝ ՀՀ-ն մասնակցելո՞ւ է օգոստոսի 1-ին Վրաստանում կայանալիք ՆԱՏՕ-ի Noble Partner 2018 զորավարժությանը, ՀՀ վարչապետը պատասխանեց, որ դեռ որոշում չկա. «Իմ սեղանին նման որոշում կայացնելու հարց չի դրվել, կքննարկենք, որոշում կկայացնենք»:
«Բրյուսել կատարած իմ այցի ընթացքում բոլոր հանդիպումներում ես արձանագրել եմ հետևյալը՝ ժողովրդավարությունը մեր համոզմունքն է, հավատամքն է, և տեղի ունեցած վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ դա մեր ժողովրդի քաղաքական արժեքների համախումբն է»,- այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՀ-ում ԵՄ դեսպանի հայտարարություններին:
«Թոշակների և աշխատավարձերի բարձրացման խնդիր մեր առջև դրված է և մենք ամեն ինչ անում ենք այդ խնդիրը լուծելու համար»,- այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Բարձրագույն կրթության ոլորտը տարեցտարի նահանջ է ապրում, որի համար կան մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ: Այս մասին ոչ պետական բուհերի ռեկտորների հետ քննարկմանն ասել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը՝ ընդգծելով, որ խնդիրն առկա է նաև վերոնշյալ բուհերի պարագայում:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասուլիսի ժամանակ անդրադարձավ կառավարության վարած տնտեսական քաղաքականության խնդրին: «Ես կարծում եմ՝ գուցե դա ինչ-որ տեղ նաև մեր մեղավորությունն է, որ մանրամասնորեն չենք պարզաբանել խնդիրը»,- ասաց նա:
Հուլիսի 20-ին՝ ժամը 00.30-ին, ոստիկանության քրեկան հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խումբը Լիոն-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան է տեղափոխել Էռնեստ Հ.-ին, 2012թ. ապրիլի 6-ից հետախուզվում էր Նոր Նորքի բաժնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդ. 2-րդ մասի 9-րդ կետի մեղադրանքով:
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:
Գվատեմալայում Ֆուեգո հրաբխի ժայթքման զոհերի թիվը, որը տեղի է ունեցել հունիսի 3-ին, հասել է 125-ի:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Էրեբունու բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, պարզել են, որ հուլիսի 16-ին ժամը 00.30-ին Սարի Թաղի 2-րդ շարքի թիվ 23 հասցեի մոտ վիճաբանության ժամանակ Ռաֆիկ Հ.-ն դանակով հարվածել է 2 քաղաքացու պատճառելով մարմնական վնասվածքներ:
Այսօր Երևանում հրավիրվել է «Հայաստան և Ռուսաստան․ իրողություններ, խնդիրներ և հեռանկարներ» թեմայով գիտաժողով։ Գիտաժողովի մասնակից, Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանը ելույթ ունեցավ՝ նշելով, որ թեման, իրոք, արդիական է և այդպիսին եղել է նախկինում, սակայն առավել արդիականություն է ձեռք բերում նոր իրավիճակում։
2014 թվականի Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերի գեղասահաքի բրոնզե մեդալակիր Դենիս Տենը մահացել է:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսն՝ ուղիղ հեռարձակմամբ:
Բելառուսական անձնագրով Ադրբեջան այցելած արմատներով հայ բլոգեր Վլադ Մագան, ով ադրբեջանական սպառնալիքների պատճառով, հանգրվանել է Հայաստանում՝ որպես անվտանգ վայր, Երևանից նոր տեսանյութ է հրապարակել:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է «Հայաստան եւ Ռուսաստան. իրողություններ, խնդիրներ եւ հնարավորություններ» գիտաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանում գտնվող Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Պրիմակովի անվան Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի միջազգային անվտանգության կենտրոնի առաջատար գիտաշխատող Ստանիսլավ Իվանովին:
Հոգեբուժարաններում ծառայությունների վճարովի մատուցման՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արձանագրած դեպքերի հիման վրա Քննչական կոմիտեում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը: