Կտավատի սերմը՝ բոտոքսի փոխարեն

Հավանաբար բոլորն էլ լսել են կտավատի յուղի օգտակարության մասին, որն արդյունավետ կերպով պայքարում է ազատ ռադիկալների ու վնասակար խոլեստերինի դեմ։

Բայց քչերը գիտեն, որ սովորական կտավատի սերմը, որից յուղն են ստանում, ունակ է դեմքի ու պարանոցի մաշկի վրա ազդել  ամենաառաջադեմ կոսմետիկական լիֆթինգ պրոցեդուրաներից ոչ պակաս։

Ներքոբերյալ դիմակը քսեք երեկոյան, և արդեն 10 պարզ պրոցեդուրաներից հետո դուք ձեզ հայելու մեջ չեք ճանաչի, այնքան, որ արդյունքը լավը կլինի։ Այս էժանագին դիմակն ամբողջովին կփոխակերպի ձեր մաշկը։

Այս դեմքի մաշկը ձգող էֆեկտով դիմակը պատրաստեք առավոտյան, բայց օգտագործեք երեկոյան։

Կարդացեք նաև

Բաղադրիչներն ու պատրաստման եղանակը՝

1 թեյի գդալ կտավատի սերմերի վրա լցրեք 1/3 բաժակ եռման ջուր ու լավ խառնեք 1-2 րոպեների ընթացքում, փակեք թղթե անձեռոցիկով ու թողեք թրմվի մինչև երեկո։

Երեկոյան՝

  • Լվացեք դեմքը
  • Բազմոցի վրա հարմար պառկած դիրք ընդունեք, քանի որ դիմակը պետք է քսեք պառկած վիճակում
  • Նախապես բազմոցի վրա սրբիչ փռեք, որ չկեղտոտվի
  • Վերցրեք կտավատի թուրմն ու բամբակ, թրջեք այն թուրմի մեջ ու քսեք դեմքին, պարանոցին ու դեկոլտեի հատվածին։ Թողեք չորանա։
  • Գործընթացը կրկնեք ամենաքիչը 6 անգամ, քանի դեռ չեք ձանձրացել, ապա լվացվեք տաք ջրով։

Այս պարզ դիմակը զարմանալի արդյունավետություն ունի։ Դուք հաստատ կմոռանաք բոտոքսի ու այլ թանկարժեք ու ոչ այնքան դուրեկան պրոցեդուրաների մասին։

Ձգող էֆեկտով դիմակներ

1. Գեղեցկության սրահների պրոցեդուրաներին ոչնչով չզիջող, ձգող էֆեկտով հիանալի դիմակ՝

  • 1 թեյի գդալ օսլա
  • 1 բանան

Խառնել ու քսել դեմքին ու դեկոլտեի հատվածին ու թողնել 20-25 րոպե։

Թողնել չորանա, ապա լվանալ։

 2. Դիմակ թարմության ու երանգի համար՝

  • 1 կիտրոնի հյութ
  • 1 թեյի գդալ մեղր
  • 1 ճաշի գդալ սպիտակ կավ

Խառնել, քսել դեմքին, թողնել մնա 20 րոպե, ապա լվանալ։

Այս դիմակը, բացի ձգող էֆեկտ ունենալուց, ունի նաև հակաբակտերիալ և հակաբորբոքային ազդեցություն։ Կանհետանան դեմքի կարմրությունն ու մաշկի մանր դեֆեկտները։

3. Հոգնածության հետքերից ազատվելու համար դիմակ

  • 1 ձվի սպիտակուց, որը լավ ձգում է մաշկն ու նեղացնում ծակոտկենները
  • 1 թեյի գդալ մանկական տալկ
  • կիտրոնի հյութ
  • մի քանի կաթիլ անանուխի յուղ

Խառնել, քսել դեմքին, թողնել 20 րոպե, լվանալ տաք ջրով։

Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը

Տեսանյութեր

Լրահոս