«Լիդիան Արմենիան» հերքում է Հայաստանի դեմ 2 մլրդ դոլարի դատական հայց պատրաստելու մասին լուրը
«Լիդիան Արմենիա» ընկերությունը պրիմիտիվ ապատեղեկատվություն է համարում լուրերն այն մասին, թե իբր պատրաստվում է հայց ներկայացնել Լոնդոնի արբիտրաժային դատարան՝ Հայաստանի իշխանություններից պահանջելով 2 մլրդ դոլար։ Այս մասին հայտնեց ընկերության փոխնախագահ Արմեն Ստեփանյանը:
«Այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Դա պարզապես շատ պրիմիտիվ ապատեղեկատվություն է, որն իրականության հետ կապ չունի»,- նշեց նա:
Ըստ տարածված լուրերի՝ «Լիդիանի» հայցի հիմքում ընկած է այն հիմնավորումը, որ իշխանությունը չի կարողանում ապահովել աշխատանքի համար ընդունելի պայմաններ, որի պատճառով ընկերությունը միլիոնավոր դոլարների վնասներ է կրում: