Բաժիններ՝

ԱՄՆ-ի և ԿԺԴՀ-ի ղեկավարները համաձայնության կգա՞ն

Ամերիկացիների միայն 22 տոկոսն է կարծում, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը հունիսի 12-ին Սինգապուրում կայանալիք գագաթնաժողովում համաձայնության կգան Կորեական թերակղզու միջուկազերծման շուրջ: Այդ մասին վկայում են հասարակական կարծիքի համազգային հարցման՝ հունիսի 10-ին հրապարակված արդյունքները, որն անցկացվել է Մերիլենդի համալսարանի Nielsen հետազոտական ծառայության պատվերով։

Ինչպես կարծում է հարցման մասնակիցների 36 տոկոսը, բանակցություններում որոշակի առաջընթաց ձեռք կբերվի այլ հարցերի կարգավորման, բայց ոչ միջուկազերծման շուրջ: Իսկ 27 տոկոսն այն համոզմունքն է հայտնել, որ գագաթնաժողովը կավարտվի ձախողմամբ:

Պատասխանելով այն հարցին, թե առաջին հերթին ինչն է ազդել Վաշիգնտոնի հետ միջուկազերծման շուրջ ուղղակի երկխոսության մեջ մտնելու Փհենյանի որոշման վրա, ամերիկացիների 38 տոկոսը նշել է ԿԺԴՀ-ի նկատմամբ քաղաքականության խստացումը, ներառյալ տնտեսական ճնշումը եւ Թրամփի վարչակազմի կողմից հնչող սպառնալիքները:

Հարցվածների 29 տոկոսն այն ենթադրությունն է արել, որ Կիմ Չեն Ընը միջուկային սարքերի եւ բալիստիկ հրթիռների անցկացված փորձարկումներից հետո զգաց, որ ինքը բանակցություններ վարելու համար ուժեղ հաղթաթուղթ է ստացել: 31 տոկոսի կարծիքով, Փհենյանի դիրքորոշման փոփոխության վրա ազդել են միջազգային ջանքերը, այնպիսիք, ներառյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից սահմանված պատժամիջոցները եւ Չինաստանի կողմից գործադրված ճնշումը:

Ամերիկացիների 61 տոկոսը հօգուտ ԿԺԴՀ-ի հետ նորմալ հարաբերությունների հաստատման հանդես է գալիս միայն այն բանից հետո, երբ Փհենյանը զրկվի իր միջուկային զենքից: 13 տոկոսը պատրաստ է ԿԺԴՀ-ի հետ կապերի նորմալացումը պաշտպանել միջուկազերծման շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերման դեպքում՝ չսպասելով դրանց իրագործմանը: Հունիսի 1-ից մինչեւ 6-ն անցկացված հարցմանը մասնակցել են 1,2 հազար ամերիկացիներ: Թույլատրելի անճշտությունը չի գերազանցում 2,8 տոկոսը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` REUTERS

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս