Արմեն Ղազարյանը նշանակվել է միգրացիոն ծառայության պետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արմեն Ղազարյանը նշանակվել է տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայության պետ։ Այս մասին որոշումը տեղադրված է e-gov.am կայքում:

Արմեն Ղազարյանը ծնվել է 1990 թվականին:

Կրթություն

2006թ. – 2010թ. Քաղաքագիտության բակալավրիատ, Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, ԵՊՀ

2010թ. – 2012թ. Եվրոպագիտության մագիստրոս, Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն, ԵՊՀ

2011թ. -2012թ. ՀՀ արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցի վկայական

2013թ. հունվար- 2013թ. հունիս Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպորց, Հանրային կառավարման ծրագիր

2012թ. – 2015թ. ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի ասպիրանտ

2014թ. Քաղաքական դասընթացների Վիշեգրադի դպրոց

2015թ. հուլիսին պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը «Միգրացիան ՀՀ քաղաքական դիսկուրսում և ազգային անվտանգության օրակարգում» թեմայով

2016թ. «Միգրացիա և անվտանգություն» թեմայով հետազոտություն Ֆրիբուրգի համալսարան, Շվեյցարիա

Աշխատանքային փորձ

2010թ. – 2012թ., 2016թ.– 2017թ. «Արմենպրես» լրատվական գործակալություն, թղթակից

2012թ. – 2015թ. Հայաստանում Լեհաստանի դեսպանություն, Քաղաքական բաժնի ռեֆերենտ

2015թ. – 2016թ. ՀՀ ՊՆ ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ, գիտնական-վերլուծաբան

2015թ. – 2016թ. ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարան, քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների հրավիրյալ դասախոս

2016թ.– 2017թ. «Քաղաքացիական համաձայնություն» հասարակական կազմակերպություն, ծրագրերի համակարգող

2017թ.– 2018թ. ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության գլխավոր մասնագետի ժամանակավոր պաշտոնակատար

2018թ. ապրիլ- 2018թ. հունիս «Կովկասի» ինստիտուտի գիտաշխատող

2018 հունվարից Հայաստանի ամերիկյան համալսարանի հումանիտար և սոցիալական գիտությունների բաժին, հրավիրյալ դասախոս

Տիրապետում է հայերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, լեհերեն լեզուներին:

Ամուսնացած չէ:

Տեսանյութեր

Լրահոս