Բաժիններ՝

Ադրբեջանական մանկապարտեզներում երեխաների նկատմամբ անմարդկային վերաբերմունք են ցուցաբերում

Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որում երևում է, թե ինչ անմարդկային վերաբերմունք է ցուցաբերվում Բաքվի մասնավոր մանկապարտեզներից մեկի երեխաների նկատմամբ: Այս մասին հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:

Տեսանյութում պարզ երևում է, թե ինչպես են ուսուցչուհիները ծեծում մանկահասակ երեխաներին:

Տեսանյութը ադրբեջանական Azxeber.com կայքին տրամադրել է Բաքվի Յասամալի շրջանում գործող Kids Studio մասնավոր մանկապարտեզի աշխատանքից ազատված ուսուցիչներից մեկը, ով զայրացած է եղել տնօրենի վրա:

Ադրբեջանցի օգտատերերը փաստում են, որ նախադպրոցական հաստատություններում ուսուցիչների կողմից երեխաների նկատմամբ ցուցաբերվող անմարդկային վերաբերմունքի և ծեծի դեպքեր հաճախակի են տեղի ունենում, սակայն պատկան մարմինները չեն ցուցաբերում անհրաժեշտ վերահսկողություն:

https://www.youtube.com/watch?v=a-X_PSt6Xcg

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930