ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ Չինաստանը իր ոչ մի թիզ հողը չի զիջի, բայց եւ ուրիշների տարածքներին չի հավակնում:
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու հիմքերը պարզելու նպատակով ուսումնասիրություն է իրականացրել ընդերքօգտագործողների կողմից ՀՀ ընդերքի մասին օրենսգրքով սահմանված շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի համալրման (ռեկուլտիվացիոն) վճարների գծով պարտավորությունների կատարման, ինչպես նաև չկատարված պարտավորությունների գծով իրավասու պետական մարմինների կողմից ձեռնարկված միջոցների վերաբերյալ:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նշանակել է Սիրիայի խնդրով իր հատուկ ներկայացուցչին, նա Իրանում Ֆրանսիայի դեսպան Ֆրանսուա Սենեմոն է:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարությունում հանդիպել է Ալեքսիս Օհանյանին:
Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասի հրավերով՝ Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հունիսի 28-ից 29-ը պաշտոնական այց կկատարի Բեռլին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը կմերժի ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ՍՊ ընկերության կողմից ներկայացված հայտը՝ ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն ստանալու մասին։ Հարցը ներառված է գործադիրի վաղվա՝ հունիսի 28-ի նիստի օրակարգում։
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 14.30-ին, «շտապօգնության» խումբը կանչով մեկնել է Բաղանիս գյուղ` մի տղամարդու բուժօգնություն ցույց տալու, որտեղ անհայտ անձն ուժգին հրել է շտապօգնության մեքենայի վարորդի դուռը, և վարորդի ոտքը մնացել է դռան տակ:
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ավարտվել է հասարակական կազմակերպության ծրագրերի պատասխանատու ներկայացած անձի կողմից Տավուշի մարզի Չինչին համայնքի ղեկավարից առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Եվրամիությունը ԱՄՆ-ի հետ հարաբերություններում պետք է պատրաստ լինի վատագույն սցենարներին, ընդսմին պահպանելով ավելի լավի հույսը:
Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստ Խավիեր Մասկերանոն Նիգերիային հաղթելուց հետո (2:1) խոսել է իրենց հաղթանակի և փլեյ-օֆֆի մասին:
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչպես և խոստացել էի, այսօր կանդրադառնամ Վենետիկ կատարած աշխատանքային այցիս մանրամասներին, մասնավորապես, Վենետիկի հանձնաժողովի 115-րդ լիագումար նստաշրջանի ժամանակ ունեցած ելույթիս:
Էպոսագետ Վարդան Սեդրակյանը, ով անազատության մեջ է Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձի գործով, կրկին դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Եվրամիության Մշտական ներկայացուցիչների կոմիտեն հունիսի 27-ին քվեարկել է կանխիկ դրամի ներմուծման/արտահանման վերահսկողության խստացման օգտին:
Ռումինիայի խորհրդարանի ստորին պալատը վավերացրել Է Հայաստանի և Եվրոպական Միության միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը:
Թուրքիայի բարձրագույն ընտրական խորհուրդը հուլիսի 5-ին կհայտարարի հունիսի 24-ի նախագահական ու խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները:
«Այո, այդպես եղել է, ԵԿՄ-ն օգտագործվել է, բայց օգտագործվել է կառույցը, չեն օգտագործվել ԵԿՄ անդամները։ Վերջին ընտրություններին էլ է այդպես եղել։ Ես և իմ ընկերները, տղաների ստվար զանգված չեն հնազանդվել»։
Զինված ընդդիմության մի խումբ զինյալներ՝ ավելի քան 450 մարդ, հունիսի 27-ին սիրիական բանակին է հանձնվել Սիրիայի Դերաայի նահանգի հյուսիս-արեւելքի Շաարա բնակավայրում:
Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի մրցախաղը Գերմանիայի եւ Հարավային Կորեայի թիմերի միջեւ կարող է 130-ից մինչեւ 200 միլիոն եվրոյի չափով վնաս հասցնել ԳԴՀ-ի տնտեսությանը:
Թուրքիան վերստին Եվրամիությանը մեղադրել է հանրապետության նկատմամբ անարդարացի վերաբերմունքի մեջ:
Հունիսի 27-ին, ժամը 14:02-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մոլդովական փողոցի թիվ 30/1 շենքի բնակարաններից մեկի վատառողջ քաղաքացուն բնակարան բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ռուսաստանում շարունակվում է ֆուտբոլի աշխարհի առաջնությունը՝ նոր հույզեր բերելով աշխարհի տարբեր երկրներից ժամանած երկրպագուներին, ինչպես ուրախալի, այնպես էլ՝ ոչ այնքան:
Նախկին ԵԿՄ-ական, «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ բարձրաձայնեց ԵԿՄ-ում տեղի ունեցած մի շարք չարաշահումների մասին:
Իսլանդիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Գիլֆի Սիգուրդսոնը խոսել է խմբային փուլի վերջին հանդիպման մասին, որտեղ իսլանդացիները պարտվեցին Խորվաթիայի ընտրանուն և լքեցին հետագա պայքարը:
Մոսկվայում ավարտվել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի եւ ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի բանակցությունները:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի կարծիքով՝ կոռուպցիայի դեմ պայքարն իսկապես արդյունավետ է։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նա հայտարարեց, որ մարդու իրավունքների պաշտպանը նույնպես ունի կոռուպցիայի կանխարգելման պայքարի ոլորտում որոշակի լրազորություններ, քանի որ կոռուպցիան մարդու իրավունքներին ուղղված ամենաառաջին մարտահրավերներից է։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Միքայել Արզումանյանը նշանակվել է գլխավոր ռազմական տեսուչի տեղակալ:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարականի դիմում է գրել։ Այդ մասին «Ազատության» հետ զրույցում ասել է Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։
«Կաշառակերության դեմ պայքարը պետք է լինի ինստիտուցիոնալ, այլ ոչ թե՝ կարկառուն դեմքերի գլխատումով, դրանով խնդիր չի լուծվում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով վերջին աղմկահարույց ձերբակալությունների մասին՝ նման տեսակետ հայտնեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գլխավոր հրամանատար գեներալ Յախյա Ռահիմ Սաֆավին հունիսի 27-ին հայտարարել է, որ Իրանի յուրաքանչյուր քաղաքացու պարտականությունն է՝ իրանական կառավարությանն օգնել՝ հաղթահարելու տնտեսական դժվարությունները:
Թաիլանդում արդեն չորրորդ օրն է՝ շարունակվում են կորած 12 դեռահասների ու ֆուտբոլի նրանց մարզչի որոնումները: