Սիրիայի կառավարական ուժերը հրետանային նախապատրաստություն են սկսել երկրի հարավ-արևելքում գտնվող Դերա քաղաքում ահաբեկիչների դեմ հարձակումից առաջ:
ԵՄ-ն Հայաստանում հաստատված սիրիահայերին աջակցելու համար մոտ 3 մլն եվրո արժողությամբ ծրագիր է նախատեսում: Կլուծվեն շատ սիրիահայերի բնակարանային խնդիրներ, ինչպես նաև նրանց հնարավորություն կտրվի զարգացնել իրենց բիզնեսները:
«Ավիաբուժ» բժշկական կենտրոնը, աշխատելով Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության ստանդարտներին համապատասխան, փորձում է երկարաձգել հայաստանցի օդաչուների թռիչքային կյանքը:
Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ուես Միտչելը հայտարարել է, որ Թուրքիայի կողմից ռուսական C-400 համակարգերի ձեռքբերումը լուրջ հարված կհասցնի Վաշինգտոնի և Անկարայի հարաբերություններին:
Եվրախորհրդարանի Թուրքիայի հարցերով զեկուցող Քեթի Փիրին մեկնաբանել է հունիսի 24-ին Թուրքիայում տեղի ունեցած նախագահական և խորհրդարանական ընտրությունները:
2018թ. փետրվարի 2-ին ոստիկանության Կենտրոնական բաժին ստացված հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով «Ֆլեշ Մոտորս» ընկերության բազայի տնօրենի կողմից նույն ընկերության կոմերցիան տնօրենի նկատմամբ բռնություն գործադրելու և բռնության սպառնալիքների ներքո բնակարանը բանկում գրավադրելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը հունիսի 26-ին բնակավայրից չհեռանալու մասին ստորագրությամբ ազատ է արձակել Սարի թաղում 2016 թվականի հուլիսի 19-ին ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող Հրաչյա Բոյաջյանին, Արման Ադամյանին ու Ժորա Ավետիսյանին:
Անգլիայի Պրեմիեր լիգան հրապարակել է հաջորդ մրցաշրջանի խաղերի ժամանակացույցը: Մրցաշարը սկսվում է օգոստոսի 11-ին:
Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի ընթացքում վեհաժողովում հայաստանյան պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանը ելույթ է ունեցել, որում ընդգծել է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության կարևորությանը:
«Այս դեպքում էական չէ, թե ինչ ազդակներ և ուղերձներ են հնչում Հայաստանից, քանի որ մյուս կողմը մերժողական դիրքորոշում ունի: Ժխտողականությունն ամենաբարձր մակարդակով հովանավորվում է»,- ընդգծեց Աքչամը:
ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահներ Դոնալդ Թարմփը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսային բանակցություններ են անցկացրել, որոնց ընթացքում պայմանավորվել են հանդիպել Բրյուսելում հուլիսի 11-12-ին նախատեսված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում:
Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանը և Հայաստանի սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը մտքեր են փոխանակել որոշ հետաքրքիր նախագծերի վերաբերյալ: Սերժ Թանկյանը հանդիպում է ունեցել նաև ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի հետ:
«Արտաքին քաղաքականության մեջ որևէ էական փոփոխություն չկա, տնտեսական ոլորտում այս կառավարությունը շարունակում է նախորդին, մասնավորապես կուտակային պարտադիր կենսաթոշակային համակարգի հարցում»:
ՀՀ-նում Գերմանիայի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը համոզված է, որ ՀՀ նոր կառավարությունը կտա կարևոր խթաններ բարելավելու վարչական արդարադատության համակարգը:
2018 թ. հունիսի 26-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.0%:
«Չելսիի» և Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Ն’Գոլո Կանտեն հանդիսանում է այս տրանսֆերային պատուհանի ժամանակ Մադրիդի «Ռեալի» գլխավոր նպատակը:
Չորս երեխայի մայր ու սոցիալական ծանր պայմաններում բնակվող սիսիանցի Հասմիկ Սարգսյանը ծանոթուհու բնակարանից 10 հազար դրամ գողության համար Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը դատապարտվել է 6 տարի 6 ամիս ազատազրկման:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Մերսի Տեմբոնին:
Ավելորդ քաշից ազատվելը բավական բարդ է: Եթե ճիշտ եք սնվում, բայց ավելորդ կիլոգրամներն այդպես էլ չեն հեռանում, հարկավոր է դիմել մասնագետի օգնությանը: Քաշի ավելացման պատճառ կարող են դառնալ գենետիկ նախատրամադրվածությունը, սթրեսը, կենսակերպը, տարիքը, հորմոնալ անհավասարակշռությունը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի (ԵԽ) գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային:
Հունիսի 26-ին անցկացվել է պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման, դրանց արդյունավետ կիրառման, ինչպես նաև զորակոչիկների կարողությունները պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ընթացքում առավել արդյունավետ օգտագործելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարության և «Հայտեք» կիբեռանվտանգության կենտրոնի համատեղ հայտարարած զորակոչիկների հերթական մրցույթի առաջին փուլը:
Մի տղամարդ ինքնաձիգ է կամավոր հանձնել ոստիկանության Սիսիանի բաժին։
Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հունիսի 26-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցիչ Տանյա Ռադոչային:
Ընտրական օրենսդրության բարեփոխման հարցերով ՀՀ վարչապետին առընթեր հանձնաժողովը երեկ առաջին աշխատանքային նիստն անցկացրեց։ Օրակարգում ԸՕ-ի հայեցակարգի նախագծի քննարկումն էր։ Նախատեսվող հիմնական ու սկզբունքային փոփոխությունը ռեյտինգային ընտրակարգի վերացումն է։
«Ֆինանսական կրթությունը դպրոցում» ծրագրի հաջող փորձարկումը ուղի է բացել ընթացիկ սեպտեմբերից այն ՀՀ բոլոր մարզերի 350 դպրոցներում ներդնելու համար:
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից ստացված տեղեկատվության հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված հերթական շրջայցի ընթացքում ՀՀ Գեղարքունիքի մարզի տարածքում հայտնաբերվել են անհայտ անձանց կողմից բնական ռեսուրսների ապօրինի օգտագործման՝ հրաբխային խարամի և սևահողի՝ 74.872 խորանարդ մետր լեռնային զանգվածի արդյունահանման դեպքեր:
Երևանի կիթառահարների միջազգային ասոցիացիայի հրավերով «Sony Music»-ի արտիստ, ֆրանսիացի հանրահայտ կիթառահար, բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր, պրոֆեսոր Թիբո Կոուվինը վարպետության դաս է անցկացրել հայ կիթառահարների համար:
«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյան Հայաստանի համար ամենակարևոր երկրներ է համարում հարևան 4 պետություններին:
Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հունիսի 26-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ ԱԺ մշտական հանձնաժողովների, խմբակցությունների ղեկավարների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ:
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հունիսի 26-ին մասնակցել է «Վարչական արդարադատության ձևավորումն ու զարգացումը Հայաստանի Հանրապետությունում» թեմայով միջոցառմանը: Հանդիպումն իրականացվել է GIZ «Հարավային Կովկասում եվրոպական չափորոշիչներին իրավական համապատասխանեցում» ծրագրի շրջանակում՝ ՀՀ վճռաբեկ դատարանի հետ համատեղ: